Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն էլբակյան. Ովքեր նենգափոխում են ասածները, իրենց խնդիրն է

Մարտ 27,2013 16:11

Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպության նախագահ Արման Մուշեղյանն այսօր մտահոգություն է հայտնել , թե ճանաչված դերասան Արմեն Էլբակյանը հեռուստահաղորդումներից մեկի ընթացքում վիրավորել է հաշմանդամ մարդկանց, նրանց մասին ասելով՝ «շաշ, լալոշ, չոլախ»…. Մինչդեռ, Մուշեղյանի խոսքով, մարդկանց անգիտակցաբար վիրավորելիս պետք է հիշել, որ կյանքում որևէ մեկն ապահովագրված չէ հաշմանդամությունից:

Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Էլբակյանն ասաց, որ որեւէ մեկին վիրավորելու միտում չի ունեցել: «Խնդիրն այն է, որ կոնտեքստից դուրս կարելի է խոսքը մեջբերել եւ ձեւակերպել՝ ոնց ուզում են: Իրականում իմ խոսքն այն մասին էր, որ հեռուստատեսությունում եւ թատրոններում հայտնվում են դերասաններ, որոնք ունեն խոսքի արատ, որը եթե կյանքում նորմալ է, բեմի համար, սակայն, լավ չէ: Բոլորը չէ, որ դերասանի խոսք են ունենում կամ արտաքին: Օրինակ՝ Մհեր Մկրտչյանն էլ գեղեցկությամբ չէր փայլում, բայց երբ խոսում էր, աշխարհի ամենագեղեցիկ մարդն էր դառնում:

Համենայնդեպս, ես իմ խոսքում ասել եմ, որ Աստված բոլոր մարդկանց ստեղծել է համաչափ՝ անկախ գեղեցկության այն չափանիշներից, որոնք մեզանում կան:

Նաեւ ասել եմ, որ գեղեցկության չափանիշները խիստ փոփոխական են. Ռուբենսի կանայք այսօրվա գեղեցկության չափանիշներին չեն համապատասխանում:

Խոսքը ոչ թե ֆիզիկական խնդիր ունեցող մարդկանց մասին է, այլ այն մարդկանց, որոնք իրավունք ունեն հարթակ բարձրանալու եւ հնչեցնելու այն, որը պետք է համապատասխանի արտիստի խոսքին, իսկ եթե ոմանք ուզում են նենգափոխել ասածները կամ սխալ են ներկայացնում, դա արդեն իրենց խնդիրն է»,- պատասխանեց սիրված արվեստագետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լուսի says:

    ճիշտ է ասել Արմեն Էլբակյանը:Վերջապես մեկը խոսեց այդ մասին. եթերը լցված է թլիկ դերասաններով:Դա ազդում է ինձ վրա,ես չեմ կարողանում լսել նրանց:Եթե մատնանշում են լեզվական արատը,չի նշանակում,որ վիրավորում են,թող ուրիշ մասնագիտություն ընտրեն:Չէ,ոնց կլինի, ,,աստղայինը տանում է”,պիտի մեր ներվերը սղոցեն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031