Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանների կոչը ՀՀ իշխանություններին՝ «Սիվիլիթասի» վերաբերյալ

Մարտ 27,2013 15:59


Civilitas_3

Civilitas_2

F8W2783 F8W2746Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրենի հրավիրած մամուլի ասուլիսին ներկա էին նաեւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները`ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Նորվեգիայի եւ ԵՄ: Տիկին Սալբի Ղազարյանն աաց, որ դեսպանների խնդրանքով է ասուլիսը հրավիրվել: Հիշեցնենք, որ իր ասուլիսում հիմնադրամի տնօրենն ահազանգեց այն մասին, որ ԱԱԾ-ն պահանջել է հիմնադրամի քառասունից ավելի ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր խոսքում ասաց, որ երեքն ամերիկյան ծրագրեր են եղել եւ «Մենք որեւէ մտահոգություն չունենք այս ծրագրերի իրականացման վերաբերյալ, մենք հարցեր չունենք այն մասին, թե ինչպե՞ս են ամերիկյան հարկատուների միջոցներն օգտագործվել: Մենք տուժողներ չենք տեսնում, ոչ ոքի հետաքննելու, հետապնդելու խնդիր չենք տեսնում այս հարցում»:

Լրագրողներից մեկի հարցին` որքանո՞վ է այս ամենն առնչվում Վարդան Օսկանյանի գործի հետ, դեսպանն ասաց, որ Օսկանյանի գործի վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել, երբ նրա անձեռնմխելիությունը ԱԺ-ի կողմից վերացվեց. «Այդ հայտարարությանը ես ավելացնելու բան չունեմ»: Դեսպանը չցանկացավ շարժառիթների մասին դատողություններ անել, բայց. «Իմ կարծիքով, սա օրինական քննություն է եւ չեմ կարող ասել, թե իրենից ի՞նչ է ներկայացնում»:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը համաձայնեց իր ամերիկյան գործընկերոջ հետ, ասելով, որ «Սիվիլիթասը» Հայաստանի ժողովրդավարացման գործում էական դերակատարում ունի: Հանգանակություններ եւ երկու դոնորների կողմից ֆինանսներ են տրամադրել նաեւ իրենց «խողովակներով» եւ նույնպես «որեւէ խնդիր չկա»:

«Կարծես երկիրը հավակնություններ ունի օրենքի գերության վերաբերյալ, ցայսօր ես այս գործի իրական հիմքերի մասին տեղյակ չեմ»,- ասաց դեսպան Ռայներ Մորելը`տարակուսելով. «Գուցե սկսում ես ակնկալիքով, որ մի բան տեղի կունենա, չգիտեմ, մենք հակառակը կցանկանայինք տեսնել»: Գերմանիայում մեղադրական հիմքեր ապահովելու գործով ոստիկանությունն է զբաղվում: Դեսպանի մոտ տարակուսանք է առաջացրել այս գործում ԱԱԾ-ի ներգրավվածությունը: «Չեմ հասկանում`ի՞նչ հիմքերով է սա: Հայաստանը միգուցե վնաս է հասցնում այն դրական իմիջին, որ երկիրը կայացնում է բոլոր քաղաքական զարգացումների շնորհիվ` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի եւ այլն: Նմանատիպ իրողությունները վնասում են երկրի շահերին»,- ասաց դեսպան Ռայներ Մորելը:

Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին էլ հավելեց, որ Սյունիքի մարզի ջրամատակարարման ծրագիր են իրականացրել «Սիվիլիթասի» միջոցով, այնուհետեւ աուդիտ են արել եւ որեւէ պահանջ «Սիվիլիթասի» նկատմամբ չունեն:

Նորվեգիայի դեսպան Թիմ Սթրեեյթը համոզված է, որ «Սիվիլիթասը» շատ լավ գործընկեր է Հայաստանում ազատ մամուլ կայացնելու համար: Իրենք էլ գոհ են համագործակցության արդյունքներից եւ որեւէ խնդիր չեն տեսնում:

Հարցին`ասվածը կարելի՞ է ընկալել իբրեւ ՀՀ իշխանություններին ուղղված կոչ, ԱՄՆ դեսպանը ասաց. «Այո»: Մյուս դեսպանները համաձայնեցին նրա հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարց՝ ուղղված տարբեր տրամաչափի հայրենի ՛՛արևմտամետներին՛՛.
    – Էս էի՞ք ուզում…

  2. Aram says:

    Այ պարոնայք Ձերդ արժանապատվություններ, բա փետրվարի 18-ին ուր էիք, Լոնդիկի վետերոկում, թե Ծղոտներում ?

  3. Maxim says:

    Մի գուցե մի օր էլ ԱԱԾ-ն հաշվետվություն պահանջի կեղծ Նժդեհականների գործունեության և
    ծրագրերի վերաբերյալ: Թե՛ քանի որ երկիրը՝ երկիր չի, ԱԱԾ-ն էլ՝ ԱԱԾ չի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031