Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյան. «Սիվիլիթաս» հիմնադրամը տուժում է նախաքննությունից»

Մարտ 27,2013 15:48

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում փաստաբան Վահե Գրիգորյանն իր մտահոգություններն արտահայտեց արդեն տասն ամիս շարունակվող նախաքննության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին փողերի լվացման մեղադրանք ներկայացնելուց հետո ԱԱԾ-ն ստուգումներ սկսեց նաեւ «Սիվիլիթաս» հիմնադրամում:

Օրերս լրանում է նախաքննության տասն ամիսը, սակայն, փաստաբանի կարծիքով, քննչական մարմինները որեւէ բան բացահայտել չեն հաջողել: Նա տարակուսանք հայտնեց այն առիթով, որ նախաքննություն է գնում մի գործով, որով հիմնադրամի եւ նրա աշխատակիցների, նրանց գործունեության նկատմամբ կասկած հարուցող հարցադրումներ են առաջանում, մինչդեռ ԱԺ-ում`Վարդան Օսկանյանի անձեռնմխելիությունից զրկելու քննարկումներում, «Սիվիլիթասը» ներկայացվում էր արդեն կատարված գործողություններից տուժած կազմակերպություն:

«Մենք այսօր հայտարարում ենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը տուժում է նախաքննությունից, քանի որ քրեական դատավարության նպատակներին չի համապատասխանում, ավելի շատ համապատասխանում են «Սիվիլիթաս» հիմնադրամի՝ ԶԼՄ-ների արտահայտվելու վերաբերյալ, որպես քողարկված միջամտություն»:

Այս գործընթացը, ըստ փաստաբանի, իրականացվում է օրենքի ձեւական կողմի պահպանմամբ, բայց, բովանդակային առումով նրա համար անհասկանալի է տասն ամիս ձգվող նախաքննության իրական նպատակը:

Ի դեպ, նախաքննության համար օրենքով սահմանված է «ողջամիտ ժամկետ» եզրույթը: Փաստաբանը դժվարանում է հստակեցնել` տասն ամիսը ողջամի՞տ ժամկետ է, թե`ոչ, մանավանդ, որ նախաքննությունը հստակություն չի կարողանում ապահովել:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը նույնպես ներգրավված է այս գործընթացում:

Վահե Գրիգորյանն ասում է, որ «ստուգումները շարունակվում են` անորոշության մեջ պահելով հիմնադրամի գործունեությունը»:

Թեեւ հիմնադրամը որեւէ խոչընդոտ չի հարուցել, բայց հարկային մարմինները շարունակաբար կասեցնում են իրենց ստուգումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031