Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսերենն իր դիրքերը զիջել է». Դասախոս

Մարտ 27,2013 15:23
mankavarjakan

«Այս տարի Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, մենք ձգտում ենք հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել եւ խթանել Հայաստանում ֆրանսերեն լեզվի  զարգացմանն ու տարածմանը»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը:

Համալսարանում ազդարարվեց Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների մեկնարկը՝ կազմակերպվել էր մշակութային միջոցառում, որը ներառում էր երգ, պար, պոեզիա:

Դոնարա Ղազարյանի պնդմամբ՝ բոլոր լեզուների շարքում ֆրանսերենը իր պատվավոր տեղն ունի: Անգլերենից հետո այն կարեւորվում է:

«Համալսարանում վերջին տարիներին լայն թափ է ստանում լեզուների դասավանդումը, այնպես որ, ամեն ինչ անցնում է բարձր մակարդակով»:

Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆրանսերեն ամբիոնի դասախոս Աստղիկ Երեմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ֆրանսերեն լեզվի հանդեպ կա հատուկ վերաբերմունք, ակնածանք, սեր, սակայն այն միանշանակ իր դիրքերը զիջել է, ինչը շատ ցավալի է:

Միջոցառմանը ներկա էին ֆրանսերեն լեզվի սիրահարները, համալսարանի ուսանողները, դասախոսական անձնակազմը եւ  պաշտոնատար անձինք:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031