Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նոր ալբոմը կկանգնի Black Sabbath-ի լավագույն ալբոմների կողքին»

Մարտ 27,2013 15:05

Հայտարարում են երաժիշտները

Վերջերս հայտնի դարձավ, որ Black Sabbath-ի նոր ձայնասկավառակը, որն ըստ ավելի վաղ արված հայտարարության՝ կրելու է «13» անվանումը, լույս կտեսնի հունիսի 10-ին: Հիշեցնենք, որ սա կլինի խմբի առաջին նոր ալբոմը 1995թ. Forbidden-ից, ու առաջինը՝ վոկալիստ Օզզի Օսբորնի մասնակցությամբ 1978թ. թողարկված Never Say Die-ից հետո: Ցավոք, նոր ալբոմը չի դառնա 1978-ից ի վեր առաջինը, որում մասնակցություն կունենան խմբի «դասական» կազմի բոլոր անդամները, քանի որ հարվածահար Բիլ Ուորդը հրաժարվեց նախագծում մասնակցելուց՝ պայմանագրային խնդիրների պատճառով: Նրա փոխարեն հարվածահարի պարտականություններն է ստանձնել Rage Against The Machine-ի եւ Audioslave-ի հարվածահար Բրեդ Ուիլքը: Խումբն աշխատում է նոր ձայնասկավառակի վրա՝ լեգենդար պրոդյուսեր Ռիք Ռուբինի հետ, որն աշխատել է այնպիսի հանրահայտ երաժիշտների ձայնագրությունների վրա, ինչպիսիք են Ջոնի Քեշը, Metallica-ն, System Of A Down-ը, Red Hot Chili Peppers-ը եւ շատ ուրիշներ:

«13»-ը կթողարկվի մի շարք ֆորմատներով, այդ թվում՝ որպես սովորական CD, Deluxe CD տարբերակ (որը կներառի նաեւ բոնուսային նյութից բաղկացած երկրորդ սկավառակ), վինիլային սկավառակ, ինչպես նաեւ Super Deluxe փաթեթ, որը կպարունակի նաեւ Black Sabbath-ի վերամիավորման մասին պատմող Black Sabbath-The Reunion տեսաֆիլմը: Մինչեւ նոր ձայնասկավառակի թողարկումը, խումբը շրջագայություն կունենա Նոր Զելանդիայում եւ Ավստրալիայում եւ կնվագի Ճապոնիայում՝ Ozzfest փառատոնի շրջանակներում: Մարտի 13-ին Black Sabbath-ն իր պաշտոնական YouTube-ային ալիքում տեղադրեց տեսանյութ, որում խմբի անդամներն ու ձայնասկավառակի պրոդյուսեր Ռիք Ռուբինը խոսում են միմյանց հետ աշխատելու մասին: Տեսահոլովակում նաեւ կան կադրեր, որտեղ խումբը նկարահանված է ստուդիայում՝ նոր ալբոմի համար ձայնագրվելիս:

Ռիք Ռուբինն ասում է. «Ես եղել եմ Black Sabbath-ի երկրպագու իմ ամբողջ կյանքի ընթացքում, եւ ամեն օր գալն ու աշխատելը եւ Black Sabbath-ին նվագելիս լսելն իմ մեջ ինչ-որ բան է խթանում, ճիշտ նույն կերպ, ինչպես՝ երբ ես 14 տարեկան էի: Նույն բանը խթանվում է, ինչպես որ, ես հիշում եմ, երբ ես երեխա էի եւ վինիլային սկավառակներն էի լսում, այդ նույն բանը միանում է եւ շարունակ խթանվում է, եւ դա իսկապես լավ զգացում է»:

Ռիք Ռուբինի հետ աշխատելու մասին Օզզի Օսբորնն ասում է. «Նա մի քիչ գուրուի տեսք ունի, բայց նա գիտի, թե ինչ է փնտրում եւ երբ է նա գոհ նրանով, ինչ ստանում է»: «Հոյակապ է, որ Ռիք Ռուբինն է դրանով զբաղվում,- շարունակում է Գիզեր Բաթլերը,- գիտեք, նա հոյակապ է ձայնագրում եւ նա ունի շատ հոյակապ մտահղացումներ»: Բրեդ Ուիլքի խոսքերով. «Ռիքի մեջ հոյակապն այն է, որ նա իսկապես կարողանում է ստանալ ամենալավը քեզանից, ստանալ ամենալավը քո կատարումից եւ ամենալավը բուն երգից»: «Ինձ թվում է, որ Ռիքը փնտրում է իսկական Sabbath-ը, եւ, իմ կարծիքով, մենք էլ ենք դա փնտրում»,- ասում է Թոնի Այոմին: Ռիք Ռուբինը պատմում է, թե ինչպես էին նրանք աշխատում նոր ձայնասկավառակի նյութի վրա. «Մենք խոսել էինք այն մասին, թե ինչ առաքելություն ենք փորձում կատարել, եւ հետո նրանք երգեր էին գրում ու ինձ համար նվագում ու ինձ հարցնում էին՝ արդյոք սա տեղավորվո՞ւմ է այն բանի սահմանների մեջ, որը մենք փնտրում ենք: Եվ որոշ դեպքերում դրանք չէին տեղավորվում: Մենք կանգնեցինք նրանց վրա, որոնք լավագույնն էին, եւ մենք բոլորս աշխատում ենք գտնել այն, ինչ լավագույնս կծառայի նպատակին: Իմ նպատակն է իսկապես մի հսկայական բան անել, որը ես կկարողանամ լսել հավերժ: Դա է այս ամենի սիրտը: Այն գաղափարը, որ մենք ստեղծում ենք ալբոմ, որ, հույս ունեմ, կկարողանա կանգնել Black Sabbath-ի լավագույն ալբոմների կողքին, իսկապես ոգեշնչող է: Մենք արդեն մաշել ենք հները»:

Հայկական ռոք ասոցիացիա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031