Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեւ Երեւան» ցուցակի առաջին տողում եղել է Լիլիթ Գալստյանը՝ չեն համախմբվել

Մարտ 27,2013 14:55

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավագանու ընտրություններին ընդդիմության միասնական ճակատ ստեղծելու մասին

Այսօր Ազատության հապարակում հրավիրած ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց ավագանու ընտրությունների մասին:

Այս օրերին պարբերաբար քննարկվում է, թե ինչու եւ ում մեղքով գոնե ավագանու ընտրությունների շուրջ ընդդիմությանը չհաջողվեց համախմբվել: Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մի փոքր բացեց փակագծերը, թե ինչ ցուցակ են իրենք պատրաստել, ինչ քայլ են արել՝ համախմբվելու համար, բայց նորից չի ստացվել: Նա վստահեցրեց, որ այսուհետեւ կուսակցությունները պիտի սպասարկեն ժողովրդին. «Ես հաստատում եմ այն փաստը, որ մենք ուզենալով համապարփակ հասարակական-քաղաքական այլընտրանք ներկայացնել առաջիկա ընտրություններին, առաջարկեցինք դաշնակցական Լիլիթ Գալստյանի թեկնածությունը՝ որպես առաջին տող՝ առաջատար, ապագա քաղաքապետ: Թող ոչ մեկը չասի, որ մենք մինչեւ վերջ չգնացինք համատեղ, միասնական ճակատ ստեղծելու համար»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031