Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չկա հայցվոր, չի կարող լինել պատասխանող

Մարտ 27,2013 14:53

Այս տարվա մարտին դիմեցի ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան՝ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկրտչյանի՝ 2013թ. փետրվարի 11-ի կայացրած որոշումը վերացնելու պահանջի մասին հայցով:

Ես դատարանում բողոքել էի ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Վ. Բաբայանի դեմ, քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ:

Իմ՝ Երեւանի Կալենցի 6ա տան եւ Հ.Հակոբյան 3 իրավաբանական հասցեում գրանցված կազմակերպության միջեւ հողային վեճ կա, որը կարգավորվել է պետական արբիտրաժի որոշումներով, որը, սակայն, չի իրագործվել նշյալ կազմակերպության ղեկավարության անգործության հետեւանքով:

Մասնավորապես, «Սեւան» գիտարտադրական միավորումը 1992թ. հունիսին եղել է Երեւանի մաթեմատիկական գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական գործարան, իսկ 2000-ից՝ փակ բաժնետիրական ընկերություն:

Մաթեմատիկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հ. Մեհրաբյանի 1993թ. նոյեմբերի 24-ի գրությամբ հայտնվել է, որ «Սեւան» ԳԱՄ գոյություն չունի: Իսկ եթե գոյություն չունի, ապա ինչպես է ծագել իմ ու «Սեւանի» միջեւ առկա գումարային փոխհատուցման եւ հողային վեճը:

Դատավոր Արսեն Մկրտչյանի կողմից որոշումը հրապարակվեց առանց պատճառաբանությունների։ Միայն իմ բողոքից հետո, ժամը 17։45-ին, դատարանից զանգեցին եւ ասացին, թե որոշումը պատճառաբանություններով պատրաստ է, եւ ես այն ստացա հաջորդ օրը։ Ըստ իս, տարբեր օրերի 5-7 րոպե տեւողությամբ քննարկումները կրել են ձեւական բնույթ։

Որոշման մեջ չէր հիշատակված ամենակարեւորը՝ նոր երեւան եկած երկու հանգամանքների մասին, որոնք հաստատում են 1995թ. թիվ 195 վճռի բացարձակ կեղծ լինելու մասին, այն, որ դա կատարվել է 2012թ.-ին։ Այդ մասին գրավոր դիմել եմ դատարանին, սակայն չեմ ստացել իրավական հիմնավորում:

Իսկ նոր երեւան եկած հանգամանքներն էին: Ազգային արխիվից 27.08.2012թ. վերցրել էի ՀՀ արդյունաբերության նախարարության 1992թ. հունիսի 9-ի թիվ 165-Հ եւ 1994թ. օգոստոսի 14-ի թիվ 253-Հ հրամանների եւ պետական ռեգիստրի գրանցումների պատճենները։ Ուշադրությամբ ծանոթանալով այդ փաստաթղթերին, երեւում է, որ «Սեւան» գիտարտադրական միավորումը, որպես իրավաբանական անձ, դադարել է գոյություն ունենալ 1992թ. հունիսի 9-ից եւ կնիքների փոփոխություններով արգելվել է նախկին անվանումով գործառույթների իրականացումը, ուստի խոսել 1995թ. հունիսի 29֊ին գոյություն չունեցող «Սեւան» ԳԱՄ֊ի կողմից որպես հայցվորի, արբիտրաժի վճռի՝ 0-195 մասին, ակնհայտ կեղծիք է։ Այդ պարագայում նշել, թե բացակայում է հանցակազմը՝ ուղղակի անհիմն է։

Եթե դատական ակտում նշված հայցվոր կազմակերպությունը գոյություն չունի, ապա չի կարող պատասխանող կողմ գոյություն ունենալ եւ չեն կարող լինել ներկայացուցիչներ, ուստի հիշատակված թիվ 0-195 ակտը բացարձակապես կեղծ է (նշված ակտում բոլոր տողերի գրառումներն աղավաղված են, որը վկայում է, որ այն չի կայացվել, որը չի կայացել 1995թ.-ին)։

Դատական երկրորդ նիստից առաջ հետաքննիչի մոտ տեսա, որ 0-195 համարակալումով ակտի տարեթիվը գրված է հնգանիշ թվով։ Ես գրավոր ներկայացրեցի այդ մասին դատավորին եւ խնդրեցի հետաքննիչին իր վերաբերմունքը արտահայտել վերոնշյալի վերաբերյալ, սակայն նա ոչինչ չպատասխանեց։ Դատավորը նիստը հետաձգեց՝ գործի նյութերին հայցվորի ծանոթանալու պատճառաբանությամբ, իսկ իմ գրավոր բացատրությունը ետ վերադարձրեց, սակայն ես գրասենյակի միջոցով նորից ուղարկեցի գործին կցելու համար (գործում չկա իրավական հիմնավորում «19895»-ը «1995»-ով փոխելու վերաբերյալ)։

Այս երկու հանգամանքները նույնիսկ առանձին-առանձին լիովին ապացուցում են որոշումներում նշված պետական արբիտրաժի 1995թ. 0-195 համարով վճռի բացարձակ կեղծ լինելու՝ պաշտոնական կեղծիքի եւ խարդախության փաստը։

Դատարանի ակտում նշված է քաղաքի դատախազության որոշման մասին։

Դա ցույց է տալիս, որ դատավորը չի ուսումնասիրել իմ բողոքարկումը եւ կից փաստաթղթերը, որտեղ պարզ երեւում է իմ դիմումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ փոխանցված ՀՀ պաշտպանության նախարարին, որտեղ նշել եմ, որ «ԵրՄՄԳ» ՓԲԸ֊ի տնօրենը կտրականապես մերժում է ինձ տրամադրել նշված 0-195 վճռի կրկնօրինակը (կցել եմ ՀՀ պաշտպանության նախարարությունից Իսախանյան- Բախշյանի պատասխանը, որը նույնությամբ կրկնում է ՀՀ պաշտպանության նախարարը՝ արբիտրաժի 0-195 վճիռը Ֆ. Հայրապետյանին չտրամադրելու, այլ միայն ծանոթացնելու մասին, ինչը հակասում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին)։

Իմ պարագայում ոտնահարվել են սահմանադրական իրավունքներս, նոր երեւան եկած հանգամանքներին խուսափել են իրավական հիմնավորում տալ, շահարկել են Քրեական օրենսգրքի 325, 148, քրեական դատավարության մի շարք՝ 35, 57, 181, 185, 127, 290, 379 հոդվածներ։

ՖԵԼԻՔՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031