Նա գտնում է, որ մեր ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը պետք է հետեւություններ անի
Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում քաղաքական հարցերից բացի, լրագրողները այլ թեմաներից էլ հետաքրքրվեցին Րաֆֆի Հովհաննիսյանից: Մասնավորապես՝ երեկվա ֆուտբոլային խաղից:
Հարցին՝ կիսո՞ւմ եք ֆուտբալասերների այն պահանջը, որ գլխավոր մարզիչը մեր հավաքականի պետք է հրաժարական տա՝ նա պատասխանեց. «Դա իմ մասնագիտական պարտականությունից հեռու բան է: Ես հարգում եմ մեր մարզչին, հավաքականի անդամներին: Մեծ մասը փայլուն խաղ տվեցին, մի մասը հեռացան, դրանից պետք է դասեր քաղեն նրանք եւ նաեւ մարզիչը: Ինչպես միշտ, ունեինք հաղթելու բոլոր հնարավորությունները, բայց նրանց պակասեց վերջնախաղը: Չեմ ուզում քաղաքականացնել այս պատասխանը, բայց պիտի պարզապես ասեմ, որ շատ ավելի հավաքական պետք է լինի մեր թիմը»:
Նրա խոսքերով՝ թե՛ կյանքում, թե՛ քաղաքական կյանքում, ինչպես նաեւ սպորտում պետք է կարողանալ նաեւ արդյունքի հասնել՝ հավաքական ընթացքով. «Դրա համար էլ այսօր այստեղ ենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ