«Երբ «ֆեյսբուքում» գրել էինք, որ «գիրք կարդալը սեքսուալ է», արձագանքներ ստացանք, թե «ես այլեւս գիրք չեմ կարդալու»: Բայց ասվածը չկարդացողների համար է: Սեքսուալ նշանակում է «գրավիչ». ինչ է` գիրք կարդալը եւ ուղեղ ունենալը գրավիչ չէ՞»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Նշենք, որ հրատարակչության «ֆեյսբուքյան» էջում ներկայացվում են «արգելված գրքեր» շարքի ստեղծագործությունները: «Օրինակ, Հենրի Միլերի «Խեցգետնի արևադարձը» ԱՄՆ-ում ժամանակին համարվել էր պոռնոգրաֆիկ նյութ եւ արգելվել: Հեղինակը ստիպված էր համագործակցել ֆրանսիացի հրատարակչի հետ եւ գիրքը հրատարակել անգլերեն: Հետագայում գիրքը թույլատրվեց ԱՄՆ-ում: Իսկ երբ մենք էինք նախապատրաստում այն հրատարակության, մտավախություն կար, որ կարող են արգելքներ լինել: Սակայն մեր իշխանությունը ցույց տվեց, որ կիրթ է»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ թյուր պատկերացման համաձայն` «արգելված գրքեր» շարքում պոռնոգրաֆիկ նյյութեր են ընդգրկվում. «Սակայն շարքը ներառում է այն գրքերը, որոնց համար հեղինակները ենթարկվել են գրաքննչական միջամտությունների եւ դատավարությունների: Յուրաքանչյուր գրքում մենք ներկայացնում ենք այդ պատմությունները»: Նիկողոսյանն ասաց, որ շարքի մեկ այլ` «Ստամբուլի բիճը» գիրքն ունի էրոտիկ շերտեր, բայց հեղինակին Թուրքիայում ազգությունը վիրավորելու մեղադրանք է առաջադրվել:
Արմեն Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ շարքում պետք է լինեն գեղարվեստական բարձր արժեքով օժտված գրքեր: «Անտարեսի» տնօրենը հայտնեց, որ հրատարակչությունը նախաձեռնում է «Չնոբելյան մրցանակակիրներ» շարքը, որը ներկայացնելու է Նոբելյան մրցանակ այդպես էլ չստացած հեղինակների գործերը:
Անդրադառնալով «գրքի տոնավաճառի» փակման խնդրին` պարոն Մարտիրոսյանն ասաց. «Տարիներ շարունակ հայաստանյան հրատարակչական դաշտը տուժել է այդ «սեւ շուկայից»: Ամենամեծ վտանգը կայանում էր նրանում, որ մեր հրատարակած գրքերի պատճենված տարբերակներն էին վաճառվում, ընթերցողն էլ հանցակից էր դառնում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
վերջերս այս երկու պարոնը կարծես մտասեվեռված են պոռնոգրաֆիայի և սեքսի վրա, սկզբում մտածում էի թէ ՊՌ ակցիաներ են ավելի շատ գիրք վաճառելու համար, բայց տեսնելով հայտնի տեսահոլովակը հիմա հակված եմ կարծելու, որ նրանք պարզապես ինչ որ նոր աղանդի, թէ սեռական տարօրինակություններով խմբի անդամներ են, ասացեք ինչ հաճույք էին ստանում սույն պարոնները երբ իրենց հարևանումթյամբ տիկնիկի հետ սեքսի իմիտացիա են անում ևս եփական ձեռքով դնում ինտերնետում, բա դրանք երեխաներ չունե՞ն,հիմա կասեն եմնք ազատ մարդիկ ենք, ձեր ազատությունը թող ձեզ մնա, մի խախտեք իմ ու իմ երեխաների ազատությունը, մենք չենք ուզւոմ որ մեր երխաները տեսնեն, որ տիկնիկը բացի խաղալիք լինելուց նաև ուրիշ բան է, մեր փոքրիկ կոլեկտիվում բոլորը վրդովված են էդ հոլովակից ու որոշեցիքն այլևս որևէ կապ չունենալ այդ կազմակերոպթւյան հետ, որ միայն պատվերներ չտալ, այլև երբևէ չգնել նրանց գրքերը, որոնք չգիտես ինչ սատնայական ու շեղված իմաստներ կարող են ունենալ, այդ պարոնն ասում է թէ տաշի տուշի ենք անում բայց գրքի մասին չենք խոսում, տեսնում ենք թէ ոնց եք տաշի տուշի անում, գոնե մի խոսեք :::