Ի տարբերություն նախորդի` այս մեկը զուգերգ չէ: «Forever» անվանումն ունեցող երգի բառերի ու երաժշտության հեղինակը հենց Գուժն է: Այն փոփ-ռոքի ոճի մեջ է:
«Երկու տարի առաջ եմ ձայնագրվել, բայց ցանկանում էի նկարահանել տեսահոլովակը, որից հետո նոր հանձնել հանրության դատին: Մի օր էլ հանդիպեցի Նադի Իսպիրյանին, ով էլ նկարահանեց տեսահոլովակը»,- ասում է երգիչ Գուժը: Մոտակա օրերին պատրաստ կլինի նրա պաշտոնական կայքը: Նույնիսկ երգչի համար է անակնալ լինելու կայքը. «Այն մեկ էջից է բաղկացած լինելու, որտեղ կդրվեն իմ մասին տեղեկություններ ու տեսանյութեր: Այն դեռ միայն անգլերեն տարբերակով հասանելի կլինի»:
Արամ Արարատյան