Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մուկուչյանի պարզաբանումը՝ «Առաքելության» վերաբերյալ

Մարտ 27,2013 13:45

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  արտահերթ նիստի ընթացքում քննեց «Առաքելություն» կուսակցության կողմից Երեւանի ավագանու ընտրություններում ընտրական ցուցակ գրանցելու համար ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար 48 ժամ տալու մասին դիմումը: ԿԸՀ-ն որոշեց «Առաքելություն» կուսակցությանը տալ 48 ժամ ժամանակ, այդ գործառույթը կատարելու համար:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ որոշումը ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների կատարմանն է ուղղված եւ նախկինում նման որոշման նախագծեր արդեն իսկ ընդունվել են ԿԸՀ-ում, ու այս պարագայում եւս գործ ունեն նույնաբնակ իրավահարաբերության հետ, ինչպիսիք էին՝ նախորդ համապետական ընտրությունների ժամանակ ընտրական գրավի չվճարման առանձին դեպքերը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031