Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազը մարտի 27-ին հրամաններ է ստորագրել` նոր նշանակումների մասին

Մարտ 27,2013 13:39

ՀՀ գլխավոր դատախազի 2013 թվականի մարտի 27-ի հրամաններով դատախազության համակարգում կատարվել են մի քանի նոր նշանակումներ։

ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի համաձայն՝ Արմավիրի մարզի դատախազ է նշանակվել Արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը՝ ազատվելով Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից։

Վերջինիս փոխարեն նշված վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հովսեփ Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ վարչության պետի տեղակալ է նշանակվել Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Հարությունյանը՝ ազատվելով Երեւան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից։

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Արդարադատության առաջին դասի խորհրդական Հարություն Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից։ Իսկ նշված վարչական շրջանների նախկին դատախազ, Արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Բարսեղյանը նշանակվել է Երեւան քաղաքի դատախազի տեղակալ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031