Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաքելության» ցուցակը չեն գրանցի, եթե 48 ժամում ընտրագրավը չվճարի

Մարտ 27,2013 13:35

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննարկելով 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում ընտրական ցուցակը գրանցելու համար «Առաքելություն» կուսակցության կողմից ներկայացված փաստաթղթերը, կայացրել է որոշում` 48 ժամ ժամանակ տալ կուսակցությանը` ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Նշված ժամկետը լրանում է 2013թ. մարտի 29-ին` ժամը 14:00-ին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի փոխանցմամբ` ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Առաքելություն» կուսակցության ներկայացրած փաստաթղթերը թերի են. դրանցում բացակայում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի 3.000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը:

Արտահերթ նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրել է Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերի 2013 թ. մայիսի 5-ի և մայիսի 26-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձևը:

ԿԸՀ մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031