«Սպառողների ասոցիացիայի» ուսումնասիրություններն այս օրերին ցույց են տվել, որ հավի ձուն 55 -60 դրամից դարձել է 75 դրամ: Aravot. am-ի հետ զրույցում ասաց ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը թանկացումները «Զատիկի» նախօրյակին նորմալ է համարում ` «գործարարն ուզում է ավելի շատ եկամուտ ու շահույթ ստանալ»:
Մեր հարցին, թե ավելի՞ կբարձրանա ձվի գինը, պարոն Պողոսյանը չբացառեց, ասելով, որ` հավանականություն կա: Սպառողների իրավունքների պաշտպանը գտնում էր, որ եթե վերահսկող մարմինները` տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը, Կենտրոնական բանկը, պետեկամուտների կոմիտեն, իրենց գործը լավ անեն, ապա նախատոնական օրերին ձվի գները կզսպվեն: Արմեն Պողոսյանի խոսքերով՝ տոներից առաջ թանկացումները մեր երկրում արդեն ավանդույթ են դարձել. «Մախինացիայի պես մի բան է: Գործարարները, արտադրողները միշտ էլ ուզում են այդ օրերին եկամուտ ստանալ: Ըստ նրա՝ այս գործում հասարակական կառույցների դերը նույնպես բավականաչափ չէ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ