Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Լյուդմիլա Սարգսյանը եւ Ռազմիկ Զոհրաբյանը նույն բանն են ասում»

Մարտ 27,2013 13:21

Ինչպե՞ս կմեկնաբանեք այն քննադատությունները, որ Դուք այստեղ հանրային շահի հաշվին գործարք եք անում: Այսօր Ազատության հրապարակում այս հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ գործարքների սովոր մարդիկ են գործարքներից խոսում. «Հանրային շահը գտնվում է Ազատության հրապարակում: Հանրային շահը չի կարելի բացարձականացնել: Ես ինչ անում եմ՝ անում եմ հանրային շահի որպես սպասավոր, ինչ անում եմ՝ հրապարակային եմ անում, եւ իմ խիղճը, հրապարակային բնավորությունը թույլ չի տալու որեւէ գործարք: Կամ կլինեն նախագահական արտահերթ ընտրություններ, կամ իշխանությունները կգնան իշխանության կիսման՝ ժողովրդի հետ: Այնտեղ ոչ մի գործարք չկա: Ես կարող էի ասել 10 մարզպետ, ամբողջ կառավարություն, վարչապետ: Չասացի, որովհետեւ իմ առաջարկը պետք է լիներ բանական: Չասացի, իմ առաջարկը նվազագույն շեմն է: Եթե ցանկություն կա ինչ-որ մեկին պահել, դրա համարժեքը պիտի լինի: Սա ժողովրդի հետ իշխանության կիսում է: Սյունիքը, Գեղարքունիքը, Արարատը, Արմավիրը, Արագածոտնը, Կոտայքը, արդեն 6 է դա, եւ իրենք պետք է պատասխան տան»:

Լրագրողները նաեւ նորից հարցրեցին, թե ինչու Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի այցելում իրեն: Նա պատասխանեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հստակ տեսակետը հայտնել է, թե ով է հաղթել այս ընտրություններում, իսկ մնացածը՝ այցելել-չայցելելն արդեն իր իրավասության շրջանակներում է:

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել՝ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր նամակով արդեն լեգիտիմացրել է Սերժ Սարգսյանի նախագահությունը, իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ ասել է, որ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը համընկնում են: Ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը մեկնաբանում է միայն Սերժ Սարգսյանի եւ Վեհափառի խոսքերը, բայց ընդգծեց, որ այդ երկուսը նույն բանն են ասում»:

Նա նշեց, որ կեղծ պատճառաբանություն է, որ չեն կարող ցրել խորհրդարանը: Ըստ նրա, եթե կամքը կա, իրենք կկարողանան դա անել. «Միակ լեգիտիմ իշխանությունը Հայաստանի քաղաքացին է: Մեր յուրաքանչյուր քայլը ուղղված է ոչ նրան, ոչ ինձ լեգիտիմացնելու, այլ՝ հայ ժողովրդի հաղթանակը լեգիտիմացնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031