Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաղային ավտոմատը ՝ ազատամարտիկների հուշարձանի կողքին

Մարտ 27,2013 12:56

 Խաչքարի բացումը կատարվել է մեծ շուքով

2012թ. մայիսի 14-ին Իջեւանի կենտրոնում, «Շատրվաննների հրապարակում» հանդիսավորությամբ բացվեց զոհված ազատամարտիկների հիշատակի խաչքար: Այն կառուցվել է արցախցի Արթուր Ավագյանի միջոցներով: Խաչքարին փորագրված է՝ «Սարոյի հերոսական ջոկատի տղաներին»: Սարոն՝ Սարիբեկ Օհանյանը Իջեւանի կամավորականների ջոկատի առաջին հրամանատարն էր, նա զոհվեց հայրենիքի սահմանը պաշտպանելիս:

Խաչքարի բացումը կատարվեց մեծ շուքով,ելույթ ունեցան Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը եւ ուրիշներ:

Սրբավայր համարվող խաչքարի կողքին տեղադրվել է խաղային ավտոմատ, որի հիմնական մրցանակը փուչիկին ամրացված ծխախոտի տուփ է: Չնայած խաղային ավտոմատի վրա զգուշացում կա, որ մինչեւ 18 տարեկանները չպետք է խաղան, սակայն խաղացողների զգալի մասն անչափահասներ են:

Իջեւանի մարդաշատ վայրերում տեղադրված է մեկ տասնյակ նման խաղային ավտոմատ: Հավանաբար դրանք բավական եկամտաբեր են, որովհետեւ Իջեւանում եւ Տավուշի մարզի այլ բնակավայրերում այդ խաղային ավտոմատների թիվը գնալով աճում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031