Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ միլիոնանոց բողոքի երթ + Անդրիաս Ղուկասյան

Մարտ 27,2013 12:48

Այսօր «Ելակետ» ակումբում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը անդրադառնալով մեկ միլիոնանոց բողոքի երթին, որը պետք է կայանար ապրիլի 9-ին, բայց հետաձգվել է մինչեւ մայիսի 1-ը, ասաց. «Ես միանում եմ այս նախաձեռնությանը, որ մայիսի 1-ին ստեղծել մարդաշատ երթ ու ցույց տալ, որ հանրությունը չի ենթարկվելու անօրինականություններին: Կարծում եմ անհրաժեշտ է գումարել շահագրգիռ կողմերի ժողով, որը բաց կլինի բոլորի համար, կհամախմբի»:

Ինչ վերաբերվում է այսօրվա քաղաքական իրավիճակին, ապա ըստ Ղուկասյանի` մենք տեսանք, որ ժողովուրդը զրկվեց իր քաղաքական ապագայից եւս մեկ անգամ. «Այսօր այս հարցը գերկարեւոր է, քանի որ երկրի առաջ դրված են հստակ պահանջներ արտաքին աշխարհի կողմից: Ես գտնում եմ, որ Սերժ Սարգսյանը իրավասու չի ներկայացնել մեր ժողովուրդը միջազգային հարաբերություններում, ստորագրել միջազգային պայմանագրեր: Իսկ այսօր մեր անհնազանդությունը պետք է ուղղված լինի հենց դրան, այսինքն, որ իշխանությունը միջազգային հարաբերություններում չանի այնպիսի քայլեր, ինչը հետագայում վտանգավոր կլինեն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031