Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Եթե Սերժ Սարգսյանը մի կետ հանեց, մեկ այլ կետ պիտի ավելացնի»

Մարտ 27,2013 12:41

Նա այս անգամ Սերժ Սարգսյանի հետ փակ հանդիպման դեպքում  ձայնագրի՞չ է տանելու

 Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրած բացօթյա ասուլիսում մանրամասնեց իր նամակի բովանդակությունը՝ ուղղված Սերժ Սարգսյանին:

Հարցին՝ հացադուլը դադարեցնելո՞ւ եք՝ պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ նամակում այդ մասին պարզ է նշված. «Այն համալիր առաջարկը, որ ուղարկեցի պարոն Սարգսյանին, ինչպես գրված է՝ անբաժանելի է: Եթե պարոն Սարգսյանը կուզենա երբեւէ դեմ առ դեմ հանդիպել: Այն, ինչ ուղարկվել է, մեր նվազագույն շեմն է: Դա չի նշանակում, որ նա չի կարող ինչ-որ մի կետ հանել, բայց ինչը որ հանեց, պիտի մի կետ ավելացնի: Ուրախ կլինեմ, եթե պարոն Սարգսյանը ձեւ գտնի ինձ հետ հանդիպել: Շնորհակալ եմ բոլոր զորակցական խոսքերից»:

Նա նաեւ նշեց, որ առաջին հերթին համաքաղաքացիներն են, որ որոշելու են իր առաջիկա քայլերը: Րաֆֆի Հովհաննիսյանը նորից հիշեցրեց. «Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ կարող ենք Ազատության հրապարակում հանդիպել, իսկ եթե ինչ-որ արգելք կա, առայժմ կարող ենք, թող գրավոր ինքը պատասխանի, եթե ցանկություն լինի՝ դեմ առ դեմ հանդիպել: Իսկ մինչեւ այս փուլը ես Ազատության հրապարակից պարզապես դուրս չեմ գնա: Եթե դուրս գայի, կգնայի Հակոբ Հակոբյանի հուղարկավորությանը, Ծաղկազարդին եւ մի շարք մշակութային միջոցառումներին»: Նա նաեւ նշեց, որ նախընտրելի է բաց հանդիպումՍերժ Սարգսյանի հետ, իսկ եթե փակ է ուզում՝ խնդրեմ:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե այդ անգամ Ձեզ հետ ձայնագրիչ կվերցնե՞ք, եթե Սերժ Սարգսյանը նախընտրի փակ հանդիպում՝ նախորդ հանդիպման պես թյուրիմացություններից խուսափելու համար՝ նա պատասխանեց. «Ես կողմ եմ ուղիղ եթերով հանդիպման՝ ձեր մասնակցությամբ, բայց կարծում եմ, որ դասեր քաղելով անցած փորձից՝ անպայման պիտի արձանագրությունը լինի նաեւ մեր ձեռքում»:

Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի ձեւակերպումները շատ հում էր որակել, ինքներդ գտնո՞ւմ եք, որ շարադրանքը հում էր այդ նամակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման լարված վիճակում չարաճճի բառերը՝ շոու..մեկ-մեկ իրենց տեղը գտնում են նաեւ պաշտոնական նամակներում: Կարծում եմ՝ մերը հում չի, համալիր առաջարկ է: Չարախոսներին, չարաճճի չարակամներին, ովքեր 3-4 պաշտոնի մասին առեւտուր են ներկայացնում՝ իրենց քաղաքական պատվերից ելնելով, ես կարող եմ ասել, որ չարաչար սխալվում են: Ընթերցեք եւ կտեսնեք, որ այնտեղ կա իշխանության եւ ժողովրդի միջեւ պատասխանատվության կիսում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031