Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գազի գինը կվերանայե՞ն ՕԵԿ-ի պահանջով

Մարտ 27,2013 12:37

ՕԵԿ-ը առաջիկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է դիմելու ` գազի սակագինը վերանայելու պահանջով:

«Միջազգային փորձն ուսումնասիրելով` մոնոպոլ ընկերությունների համար 3-5 տոկոս շահույթ է հաշվարկված: Հայռուսգազարդը Հայաստանում մոնոպոլ ընկերություն է եւ առաջարկում ենք, որ հաշվարկված 10 տոկոս շահույթը վերանայեն, ինչքանով շահույթը կրճատվի, այնքանով կազդի գազի սակագնի վրա» ,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը:

Նրա խոսքերով, Հայաստանում այս ոլորտում մրցակցություն չկա, եւ սպառողն այսպես, թե այնպես գազը սպառելու է. «Գոնե այդ շահույթի հաշվին սպառողի սպասարկման վճարը վերցնեն իրենց վրա: Առաջիկայում մենք հարցապնդումով կդիմենք ու ավելի մանրամասն կուսումնասիրենք այդ շահույթի հարցը, որը իր ազդեցությունը կունենա գնի վրա»:

Պարոն Մարգարյանն ասաց, որ գազի որակի վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունների մասին էլ են հարց բարձրացնելու:

Թեեւ ՕԵԿ-ի այս նախաձեռնությունը համընկնում է ավագանու ընտրություններին, բայց պարոն Մարգարյանը վստահեցնում է սա նախընտրական քայլ չէ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031