Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լոռու մարզը տուրիզմի զարգացման առումով դեռ քնած է

Մարտ 27,2013 12:29

Gevorg-VardanyannՄարզի համայնքների աղտոտվածությունն ու ոչ մաքուր լինելը բոլորովին չեն խթանում ճյուղի զարգացմանը:

Լոռու մարզում ներքին տուրիզմ զարգացնելու նպատակով արդեն հինգ ամիս է իր գործունեությունն է ծավալում ANG lori travel տուրիստական գործակալությունը:

Գործակալությունը միակն է մարզի տուրիստական գործակալություններից, որ իր առջեւ խնդիր է դրել արշավների կազմակերպման ու անցկացման ծրագրերով` գյուղական համայնքներում առկա եկեղեցիներ, մարզի տարածքում գտնվող հուշարձաններ այցեր կատարելով, խթանել մարզի պատմամշակութային ժառանգության ճանաչմանն ու այդկերպ ապահովել տուրիստների հոսք մարզի տարածք:

«Մեր նպատակը մարզում ներքին տուրիզմ զարգացնելն է, եւ հիմնական նպատակը երիտասարդներին ակտիվացնելն է, երիտասարդության մեջ սեր մտցնելն է հայրենիքի հանդեպ, որովհետեւ ամեն արշավից, ամեն հանդիպումից հետո նրանց մոտ շատ բան է փոխվում: Ոգեւորվում են, այլ աչքով են նայում մեր հայրենիքին»,-Aravot.am-ի հետ հարցազրույցում նշում է ANG lori travel տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Գեւորգ Վարդանյանը:

Նա, սակայն, նշում է, որ Լոռու մարզը, այնուամենայնիվ, տուրիզմի զարգացման առումով դեռ քնած է:

Նա բացատրում է, որ տուրիզմի զարգացման համար մեկ թշնամին` համայնքների աղտոտվածությունն ու ոչ մաքուր լինելը խոչընդոտում են այս ճյուղի զարգացմանը մարզում:

«Հաճախորդների պակասից զատ առկա են նաեւ այլ խնդիրներ: Մարզում շատ խնդիրներ ունենք`գյուղական համայնքներում ճանապարհների անմխիթար լինելը, աղտոտվածությունը: Այսօր մեր գյուղական համայնքների համայնքապետերը չեն զբաղվում իրենց գյուղում գտնվող հուշարձանների տարածքի մաքրման աշխատանքներով: Սա մեզ համար շատ մեծ խնդիր է: Եթե ուզում ենք զարգացման առումով ինչ-որ քայլ անել, ապա մարզպետարանն էլ դրանով պիտի շատ լուրջ զբաղվի, որովհետեւ կարեւոր է մեր մարզի համար»,-ասում է նա` նկատելով, որ եթե դրսից տուրիստներ բերելու լինեն Լոռի, ստիպված են լինելու նախօրոք սեփական ուժերով մաքրել այս կամ այն հուշարձանի տարածքը:

Գյուղական համայնքներից զատ, ըստ Գեւորգ Վարդանյանի, Վանաձորն էլ չի փայլում տուրիստների աչքը շոյելու հատկությամբ:

«Հիմա Վանաձոում մի խնդիր կա. մեր քաղաքին չեն հետեւում, մեր քաղաքի պատերի հայտարարությունները քաղաքի տեսքը գցում են, մեր այգիներն այսօր այն տեսքին չեն, աղբ է, տուրիստին ինչ ցույց տանք: Այդ ամենը տուրիզմի զարգացման համար մեծ մինուսներ են, չենք կարող բերել, որ տեսնեն` քաղաքը կեղտոտ է»,-ասում է ANG lori travel տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Գեւորգ Վարդանյանը` տեղեկացնելով, որ չնայած խնդիրներին, ձեռքները ծալած չեն նստում:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031