Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ու էդ բոլոր միլիոնատերերը դեմ քվեարկեցին էն նախագծին, որով նախատեսվում էր թոշակների չնչին բարձրացում». Վարդան Հակոբյանը` պայքարի մասին

Մարտ 27,2013 12:24

«Մեդիալաբի» զրուցակիցն է դիրիժոր Վարդան Հակոբյանը, ով միացել է Ազատության հրապարակի շարժմանը:

– Պարո´ն Հակոբյան, Ձեր կարծիքով` ի՞նչ արդյունք կարող է տալ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի երկխոսությունը, ի՞նչ էական զիջումների կարող է գնալ իշխանությունը:

– Ես կողմ եմ բանակցություններին, բայց չեմ հավատում դրանց: Շատ լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանը բոլոր պահանջները բավարարեր, մնար նախագահ, իսկ մենք անցնեինք հաջորդ քայլերին` ձևավորեինք այն պետությունը, որն ուզում ենք: Բայց Սերժ Սարգսյանը չի պատրաստվում որևէ զիջում անելու, և դա բացահայտ երևում է: Հետևաբար, ես բանակցությունների մեջ հեռանկար չեմ տեսնում: Ես բարեհաջող երկխոսության նախադեպը չեմ տեսել: Դատելով նրա մամուլի ասուլիսից` կարող եմ ասել, որ նա նույնիսկ չէր էլ հավատում, որ Հայաստանում ամեն ինչ այսքան վատ է, և դրանում մեղադրում էր լրագրողներին:

– Ինչո՞ւ չի հավատում, չգիտի՞, թե՞ չի ուզում հավատալ, որ երկրի վիճակն այսքան վատ է:

– Դրանք ակնհայտ փաստեր են, պետք չի հավատալ: Ես վստահ եմ, որ նա գիտի, իսկ թե ինչո՞ւ է այդպես ասում, անհասկանալի է: Գիտե՞ք ամենազավեշտալին որն է` ասում են պառլամենտում օլիգարխ չկա, բայց պատգամավորների եկամուտները որ նայում ենք, բոլորը միլիոնատերեր են: Ու էդ բոլոր միլիոնատերերը դեմ քվեարկեցին էն նախագծին, որով նախատեսվում էր թոշակների չնչին բարձրացում: Այս պարագայում որևէ զիջման գնալը, որևէ տրամաբանական խոսք տալն ուղղակի աբսուրդի է հասնում: Եթե ԱԺ նախագահից մինչև վերջին պատգամավոր դեմ է քվեարկում կենսաթոշակները 10 կամ 20 հազար դրամ ավելացնելուն, այն պարագայում, երբ նրանց նույնիսկ գրանցված եկամուտն է 20 մլն դոլարի հասնում, այստեղ ի՞նչ բարոյական արժեքների մասին կարող է խոսք լինել: Եվ ընդհանրապես, ո՞նց կարելի է այդ մասին չիմանալ: Երբ խորանում ենք, թե որտեղի´ց նրանց այդ կարողությունը, երբ Հայաստանում չկա բիզնես միջավայր, առավել ևս, որ պատգամավորն իրավունք չունի գործարար լինելու, հասկանում ենք, որ Սահմանադրությունը խախտվում է հենց Ազգային ժողովից: Երկրի օրենսդիր մարմինը խախտում է Սահմանադրությունը, և այստեղից սկսվում է լրիվ աբսուրդը:

Թող իրենք պատասխանատվության ենթարկեն, թե ո´վ է դրա համար մեղավոր, թող պատգամավորական մանդատից զրկեն բոլոր նրանց, ովքեր գործարար են: Եվ նրանց ման գալ պետք չէ, ուղղակի պետք է կանգնել մուտքի մոտ ու հերթով հաշվել` ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններից:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031