Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մյուս նախագահներին շնորհավորանքներ հնչեցնելիս ԼՂՀ հարցը չէր շեշտվում

Մարտ 27,2013 11:58

Հատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հարցազրույցից:

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին հղված շնորհավորական ուղերձներում գրեթե բոլոր երկրների նախագահները հույս հայտնեցին, որ ԼՂՀ հարցում եւս Ս. Սարգսյանն ուշիմ կգտնվի։ Ինչո՞վ կբացատրեք այս երեւույթը։

– Քանի որ Հայաստանը նույնպես բանակցային գործընթացի անդամ է, բնական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարեւոր մի գործընթաց է ամբողջ տարածաշրջանի առումով, գուցե նաեւ՝ գլոբալ հարթությունում, եւ բնական է, որ այդ բարեմաղթանքների ժամանակ հնչեցվում է նաեւ այդ հարցը։ Ու ես դա արտառոց չեմ համարում։

– Հայաստանի մյուս նախագահներին շնորհավորանքներ հնչեցնելիս այդ հարցը կարծես թե չէր շեշտվում։

– Մշտապես բոլորին էլ այդ հարցով դիմել են։ Արցախյան հիմնախնդիրը նաեւ հայոց պետականության, հայոց դիվանագիտության կարեւորագույն, հիմնարար սկզբունքներից եւ հիմքերից մեկն է։ Չէ՞ որ մեծապես դրանից է կախված նաեւ ամբողջ հայության ճակատագիրը, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում։

– Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք, թե գերտերությունների հետ Ս. Սարգսյանն ինչ պայմանավորվածություններ ունի, ինչ խոստումներ է տվել՝ ԼՂՀ հարցի հետ կապված։

– Այն, որ տեղեկությունները բաց են, բոլորը գալիս են ու ցանկանում, որ այդ հակամարտությունը կարգավորվի, եւ Հայաստանի իշխանությունը դրա մասին բազմիցս նշել է։ Բայց կոնկրետ որեւէ բան, այսպես ասած՝ սցենար, չկա։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դա շատ բարդ խնդիր է։ Նախ եւ առաջ պետք է հաշվի առնել, որ խեղաթյուրված ձեւաչափով է ընթանում։ Այո՛, Հայաստանը շարունակում է բանակցությունները, եւ մենք երախտապարտ ենք դրա համար։ Քանի որ այլընտրանքը կլիներ Ադրբեջանի այդ ապակառուցողական քաղաքականությունը, այսինքն՝ բանակցություններից դուրս գալը, ընդհանրապես բանակցային գործընթացը տապալելը։ Իսկ մենք չենք ցանկանում, որ այդպիսի բան լինի, հետեւաբար, մեզ համար ավելի ձեռնտու է՝ խեղաթյուրված ձեւաչափով լինի, քան թե ընդհանրապես բանակցությունները տապալվեն։ Արցախի մասնակցությունը ժամանակի խնդիր է, շուտ թե ուշ, բայց դա լինելու է անպայման։ Սա է հիմնական հարցը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031