Այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն ասուլիսում անդրադարձավ իր գործով դատավարության գործընթացին, ներկայացրեց ԱԱԾ իրեն հրավիրելու մանրամասները, նաեւ Եվրախորհրդի մարդու իրավունքների եւ իրավական հարցերի կոմիտեի որոշումը:
Զոլյանի ձեւակերպմամբ` Երեւանի Կենտրոն եւ Ներք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռ. Ափինյանը սխալ է գործել՝ խախտել է միջազգային իրավունքը:
Զոյլանը հենվելով օրենսդրական ակտերի վրա բացատրեց. «Փորձագետներն իրավունք ունեն չենթարկվել համապատասխան կառավարության հրահանգներին եւ ներպետական իրավական ակտերին Խարտիայի շրջանակներում իրենց`անկախ փորձագետի պարտականությունները կատարելիս, որը որեւէ կերպով չի կարող հիմք հանդիսանալ փորձագետի կողմից պետական կազմակերպության ղեկավարի աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար: Այսինքն` կառավարության համապատասխան հրահանգներին չենթարկվելու կանոնը չի կարող նման տարածական մեկնաբանություն ստանալ` ներառելով ներպետական օրենսդրության պահանջները չկատարելու կանոններն այն դեպքում, երբ դա կապված չէ փորձագետի պարտականությունների կատարման հետ»:
Զոլյանը տեղեկացրեց նաեւ որ ԱԱԾ-ից ծանուցում է ստացել, գնացել այնտեղ ու պարզել, որ հունվար ամսին ԿԳ նախարարությունը իրականացրել է ներքին աուդիտ ու խախտումներ արձանագրել, ինչի մասին նյութերն ուղարկվել են ԱԱԾ, որոնք էլ զբաղվել են այդ հարցով: «Փաստորեն ԱԱԾ-ն հանդես է գալիս իբրեւ Արմեն Աշոտյանի ծառայություն, ճիշտ է քննիչը չհամաձայնվեց իմ ասածի հետ, ասելով, թե անկախ են գործում: Այն, որ հունիսից սկսած զանազան ստուգումներ են արվում՝ ես գիտեի, հիմա բանն այն է, կա գնումների մասին օրենք եւ ամեն ինչ իր գինն ունի, բայց գտել են արվեստի գործեր, որոնք իբրեւ թե շատ բարձր են գնահատվել 1 միլիոն դրամ: Նրանք հաշվել են միայն յուղաներկի, կտավի ծախսը, արվեստագետներից մեկի անունը չեմ տա, նրա համաձայնությունը չունեմ, ճանաչված մարդ է, նա վերցրել է մեզանից 930 հազար դրամ ու գնահատվել 130 հազար դրամ, իսկ երկրորդ արվեստագետը` քույրս է` նրա գործերից է, որը գնվել է նրա ցուցահանդեսից երեք նկար եւ 20 գծանկարային գործ, ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 250 հազար դրամ ու գնահատվել 500 հազար դրամ: Այս ամենը պատվեր է»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ