Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնել են ՌԴ` աշխատանք որոնելու և չեն վերադարձել (Տեսանյութ)

Մարտ 27,2013 11:16

«Շիրակ կենտրոնը» հերթական տեսանյութում ներկայացնում է գյումրեցի երկու ընտանիքների պատմություն: Առաջին հայացքից տարբեր մարդկանց մասին է՝ առաջին մասում անկողնուն գամված 4 մանկահասակ երեխաների հաշմանդամ մոր ընտանքն է, իսկ երկրորդում՝ առաջին կարգի ցմահ հաշմանդամ, կույր միայնակ կինը, որը տնակը քանդվելուց հետո բնակություն է հաստատել Գյումրու Բուլվարային թաղամասի երկրաշարժից կանգուն մնացած բազմահարկերից մեկի 9-րդ հարկում: Սակայն նրանց միավորում է մի ցավալի իրողություն: Եթե առաջինի դեպքում մանկահասակ երեխաների հայրն է աշխատանք փնտրելու հույսով տարիներ առաջ մեկնել ՌԴ, իսկ երկրորդի դեպքում` միայնակ կույր կնոջ որդին, ապա երկու դեպքերում էլ արտագնա աշխատանքի մեկնածներից վաղուց որևէ լուր չկա:

Իսկ ընտանիքները մնացել են առանց խնամող ձեռքի, միայն թոշակի և նպաստի հույսին են: Ավելին, կույր և տարեց կնոջը 6-րդ ամիսն է` անհեթեթ պատճառաբանությամ զրկել են սոցիալական նպաստից:

Անցած ամիս Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ, ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և նրա գործընկերների նախաձեռնությամբ իրականցված բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այսօր այցելեցին այդ ընտանիքներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031