Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր կողմնակիցները չունեն քաղաքական ճնշման համապատասխան ռեսուրս

Մարտ 27,2013 10:56

«Իշխանությունները զիջումների գնալու կարիք չունեն»,- կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Մեկ անգամ ընտրողների ձայների 40 տոկոսը ստանալը բավարար չէ: Անհրաժեշտ է աշխատել, անհրաժեշտ են ռեսուրսներ` ինչպես մարդկային, այնպես էլ ֆինանսական, անհրաժեշտ է աճող խորհրդարանական խմբակցություն: Հացադուլներով կարելի է աջակցել, բայց ոչ ռազմավարություն կառուցել»,- ասում է Իսկանդարյանը:

Նրա գնահատականով, Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր կողմնակիցները չունեն քաղաքական ճնշման համապատասխան ռեսուրս:

Միաժամանակ, երկրում առկա են եւ պահպանվում են բողոքական տրամադրությունները, եւ ինչ էլ պայմանավորվեն կողմերը նամակագրության կամ հանդիպումների արդյունքում, բողոքական զանգվածները չեն բավարարվելու: Որքան իրատեսական են Հովհաննիսյանի պահանջները, Իսկանդարյանը չի կարող ասել. «Ես քաղաքագետ եմ, հոգեբան չեմ»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031