Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ափսոս է Րաֆֆին, իսկապես ափսոս է»

Մարտ 27,2013 10:51

Սերժ Սարգսյանը ձգտում է Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակից տեղափոխել բանակցությունների կամ երկխոսության դաշտ` նպատակ ունենալով զրկել նրան բողոքական ընտրազանգվածի աջակցությունից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Ապրիլի 5-ից սկսվելու է Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների քարոզարշավը, ուստի Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցները պետք է սթափ գնահատեն այդ ընտրություններում նախագահի ընտրություններից պակաս արդյունավետ հանդես գալու հետևանքները: Որքան էլ նրանք պնդեն, որ բանակցություններն ու երկխոսությունը տարբեր բաներ են, ինչը քաղաքագիտական առումով ընդամենը բառախաղ է (իրականում այդ տարբերությունը կարելի է հիմնավորել միայն սոփեստությանը տուրք տալով), քաղաքացիներն անխուսափելիորեն զուգահեռ են անցկացնելու այդ գործընթացի և ՀԱԿ-ի համար կործանարար հետևանքների բերած Սերժ Սարգսյան-ՀԱԿ երկխոսության միջև:

Հասկանո՞ւմ եք, բացարձակապես ոչ մի նշանակություն չունեցավ, որ ՀԱԿ-ի լիդերները 2011 թվականին մեծ պաթոսով պնդում էին, որ իրենք գնում են Սերժ Սարգսյանի հետ երկխոսելու՝ վերջինիս արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշման պարտադրման նպատակով: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր կոնը գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում, և նա այդ կոնը զիջելու որևէ մտադրություն չունի: Միաժամանակ պատրաստ է քեզ փչացնելու համար կոնը դնել սեղանին և հրավիրել խաղի: Եթե համաձայնում ես, մնացյալը уже дело техники, կամ, ինչպես հայերն են ասում, կատվի խաղը դառնում է մկան մահը»,-ասաց քաղաքագետը։

Հ. Հովհաննիսյանը նաև կարծիք հայտնեց, որ քաղաքական գործիչներին փչացնելու հարցում Սերժ Սարգսյանը մեծ վարպետ է. «Քչերին, շատ քչերին է հաջողվել խուսափել նրա կողմից լարվող որոգայթներից: Ինչպես էին հասարակության կողմից ժամանակին ընկալվում Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը, Վիկտոր Դալլաքյանը, Գագիկ Ծառուկյանը, և ինչպես են նրանք ընկալվում այսօր: Թող ոչ ոք չմտածի, որ ինքը ապահովագրված է նույն ճակատագրից և խնդիր չունի Սերժ Սարգսյանի «բանակցային» ծուղակը չընկնելու համար մեծագույն զգոնություն ցուցաբերելու հարցում: Ափսոս է Րաֆֆին, իսկապես ափսոս է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031