Ընդդիմության բանակցությունների փուլում, երբ հավանականություն կար միասնական ցուցակով մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, «Ժառանգությունն» առաջարկել է, որ ցուցակը գլխավորի ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Այդ կապակցությամբ «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Այդ առաջարկն արվել է ՀՅԴ գերագույն մարմնին, որ ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը՝ հաշվի առնելով փոխզիջում գտնելու հանգամանքը, որպեսզի, այդ դիրքը զիջելով, մենք փոխհամաձայնություն ձեռք բերենք դաշինքով մասնակցելու հարցում: Իհարկե, հաշվի է առնվել նաեւ Լիլիթ Գալստյանի՝ քաղաքային մշակույթին պատկանելու հանգամանքը»: Եվ քանի որ դաշինքը չի կայացել, առաջարկն էլ մնացել է թղթի վրա: Հետագայում Լիլիթ Գալստյանին ՀՅԴ-ն առաջարկել է ընդգրկվել Դաշնակցության ավագանու ցուցակի առաջին եռյակում, սակայն նա չի համաձայնել:
«Հրապարակ»