Մարտի 27-ին, ժամը 03.15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Օգոստոսի 23 և Մարքս փողոցների խաչմերուկում բախվել են «Օպել» մակնիշի 33 LV 132 և «Միցուբիշի» մակնիշի 20 TT 850 պետհամարանիշերով ավտոմեքենաները, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Կարդացեք նաև
ԱԻՆ