Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատգամավորների մասնակցությամբ ընտրատեղամասում տեղի ունեցած քաշքշուկի եւ վեճի գործը կարճվել է

Մարտ 27,2013 10:10

Գյումրիի 34/36 ընտրատեղամասում «ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի մասնակցությամբ տեղի ունեցած քաշքշուկի ու վեճի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ Հատուկ քննչական ծառայությունից:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին հետեւյալը. «Գյումրի քաղաքի 34/36 ընտրական տեղամասում 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ ձեռնարկվել  նախաքննություն: 2013 թվականի մարտի 14-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով` միջադեպի մասնակիցների գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով»:

Հիշեցնենք, որ 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 17:45-ի սահմաններում Գյումրիի թիվ 34/36 ընտրատեղամասում ԱԺ պատգամավորներ՝ Ռուբեն Հակոբյանի եւ Սուքիաս Ավետիսյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի քննությունը իրականացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Սուքիաս Ավետիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ իր եւ Ռուբեն Հակոբյանի միջեւ չի եղել միջադեպը: «Ռուբեն Հակոբյանը մտել է հանձնաժողով, ներկայացել է որպես Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ եւ հանձնաժողովի անդամներին ահաբեկել է, որ դուք հանցագործություն եք արել, ես ձեր հերները կանիծեմ, դատի կտամ, կզանգեմ, ձեզ կգան կտանեն: Իմ վստահված անձը զանգել է  ինձ, թե սենց բան է տեղի ունենում, ես էլ գնացի, այնտեղ: Ասում եմ` ինչ է պատահել, բա հանցագործությում է տեղի ունեցել, ասի` հանցագործություն է տեղի ունեցել, ոստիկանություն զանգիր, ինչ իրավունք ունես ահաբեկես հանձնաժողովին, կանայք են ասի, երիտասարդներ են, դուք քեզ ոնց ես թույլ տալիս ահաբեկել, ինքը, թե բա ես հիմա բողոք եմ գրում, ասի` գրի, ինչ իրավունք ունես մարդկանց ահաբեկես»- պատմել է նա: Իսկ Ռուբեն Հակոբյանը պատմել է, որ իրականում հանցագործություն էին կատարում, ինչը ինքը փորձել է կանխել եւ կարծես թե ստացվել է: Նրա խոսքով ` իրենք «Ժողովրդավարության ակադեմիա» կազմակերպության անվան տակ նստած արձանագրում էին, թե որ ընտրողը եկավ ընտրատեղամաս, քանիսն է մնում, որ գա եւ այդ արդյունքները արձանագրում էին եւ հաղորդում: «Ժառանգության» պատգամավորը եղել է մի քանի տեղամասերում եւ բոլոր տեղերում էլ նույն «Ժողովրդավարության ակադեմիայի» ներկայացուցիչները նույն բանն էին կատարում, «իրականացնում էին ընտրություններին մասնակցող քաղաքացիների հաշվառում»:

Այդ մասին Ռուբեն Հակոբյանին ահազանգել էր հանձնաժողովի անդամներից մեկը, ով «Ժառանգության» անդամ էլ չէր. «Չորս տղամարդ հանձնաժողովի կին անդամին այն օրն էին գցել, որ վերջինս դողում էր ամբողջ մարմնով, ինֆարկտի էին հասցնում»,- պատմեց նա` շեշտելով, որ ինքը համարժեք պատասխան է տվել: Այդ պահին հայտնվել է Սուքիաս Ավետիսյանը, ով ցանկանում էր «դեբոշ» ստեղծել,  բայց Ռուբեն Հակոբյանի կարծիքով` չստացվեց: «Ըստ էության` ես ընդամենը կանխել եմ իր կողմից իրականացվող հանցագործությունը»,- ասել էր նա` հավելելով, որ այդ տեղամասում  Սուքիաս Ավետիսյանը Սերժ Սարգսյանի վստահված անձն է, սակայն այդ տեղամասում արդեն Սերժ Սարգսյանի վստահված անձ կա, իսկ օրենքը արգելում է երկու վստահված անձի առկայություն: Երկու պատգամավորներն էլ հանդիպել եւ զրուցել էին ՀՔԾ քննիչի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031