Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետները հաստատել են. Անդրանիկ Զատիկյանի մահվան պատճառը թմրամիջոցն է

Մարտ 27,2013 10:07

Երևանի Մալաթիայի  նախկին թաղապետի որդի  Անդրանիկ  Զատիկյանի  մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մեթադոնային և հաշիշային ինտոքսիկացիայի ֆոնի վրա:  Այսպիսի եզրակացության են հանգել դատաբժիշկները` նշանակված փորձաքննության արդյունքում:

Փորձագետները նաև եզրակացրել են, որ Ա.Զատիկյանը կենդանության օրոք տառապել է թույլ արտահայտված ընդհանուր աթերոսկլերոզով, կորոնարոսկլերոզով, սրտամկանի ծանր սնուցախանգարումով, որոնք էլ մեթադոնային և հաշիշային ինտոքսիկացիայի պայմաններում հանգեցրել են մահվան:

2013թ. հունվարի 13-ին, ժամը 07:05-ին «Մալաթիա» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր  ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա Անդրանիկ  Զատիկյանի դիակը: «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ  նրա դիակի զննությամբ աջ ոտքի գուլպայի միջից հայտնաբերվել է 5 մլ գրամանոց   ներարկիչ, որի ասեղի հատվածում առկա է եղել արնանման հետք,  գուլպայի միջից հայտնաբերվել էր  նաև անձեռոցիկի կտոր` արնանման հետքով:  Նույն օրը նշանակվել էր  Ա.Զատիկյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ  հաջորդ օրը՝ նաև  դիակի աջ ոտքի գուլպայի միջից առգրավված 5 մլ գրամանոց ներարկիչի դատաքիմական փորձաքննություն:

Դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն,  5 մլ ծավալի համար նախատեսված, մեկանգամյա օգտագործման ներարկիչի, ասեղի և ասեղակալի վրա առկա գորշագույն նյութի հետքերը իրենց բաղադրության մեջ պարունակում են մեթադոն տեսակի թմրակտիվ բաղադրատարրերի հետքեր, որոնց քանակական հաշվարկը և սկզբնական թմրամիջոցի պատրաստման եղանակը հնարավոր չէր պարզել`   հետքերի աննշան, չնչին քանակության պատճառով:

Հիմնվելով հիշյալ փորձաքննությունների եզրակացությունների վրա՝   ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Վ.Կալաչյանը 2013թ.  մարտի 21-ին  հարուցվել է  քրական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` անհայտ անձի կողմից Անդրանիկ Զատիկյանին ապօրինի կերպով մետադոն և հաշիշ տեսակի թմրամիջոցներ իրացնելու դեպքի առթիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031