Հայաստան-Չեխիա հանդիպումում կրած 0:3 խոշոր հաշվով պարտությունից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ մեր ֆուտբոլիստների խաղից գոհ է, հաշվից՝ ոչ: Նրա խոսքերով` այս հանդիպումում հաղթելու էր այն թիմը, որն առաջինը գոլ կխփի: Նա գոհ էր հավաքականի բոլոր նորեկներից: Հարցին, թե չորս հանդիպումներում կրած երեք պարտությունից հետո մեր հավաքականը Բրազիլիա մեկնելու ի՞նչ շանս ունի, Վարդան Մինասյանը հակադարձեց. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Բրազիլիա ենք գնալու: Դուք երբեւէ ինձանից նման բան լսե՞լ եք: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել կատարելագործել մեր խաղը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Որքան շատ ենք խոսում ապագայի մասին՝ այնքան այդ ապագան մեզնից հեռու է փախչում…Շատ ենք խոսում ազգային ոգու մասին։ Մի քիչ էլ վարպետութուն է պետք։ Շատերը վարպետանում են, արդեն, «ծերության» շեմին… Դպրո՛ց է պետք ստեղծել։ Հետո արդեն «կատարելագործվել»…