Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2014 թվականի ընտրական մրցաշարում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0:3 հաշվով պարտվեց Չեխիայի ընտրանուն:
Խաղից հետո հրավրիրված մամուլի ասուլիսում հյուրերի գլխավոր մարզիչ Միխալ Բելեկն ասաց. «Ինձ հայտնի էր, որ Հայաստանի հավաքականը ուժեղ է հատկապես հարձակման գծում եւ կարող է անհանգստություններ պատճառել: Եվ ուրախ եմ, որ մենք կարողացանք այստեղ երեք միավոր վաստակել: Սա թիմային հաղթանակ էր: Սակայն մինչեւ ընտրական մրցաշարի ավարտը դեռ բավական երկար ժամանակ կա եւ կարծում եմ, որ մենք եւ Հայաստանը դեռ ասելու բան ունենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ