«Ժառանգությունում» վստահ են, որ Սերժ Սարգսյանը չի կիսում Ռազմիկ Զոհրաբյանի մոտեցումները:
«Չեմ ուզում հավատալ, որ գործող նախագահը կիսում է իր որոշ կուսակիցների այդ անհեթեթ գաղափարները կամ մոտեցումները»,- Aravot.am-ի հետ զրույցում այպես պատասխանեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, երբ նրան հարցրեցինք, թե իր կարծիքով ի՞նչը ստիպեց, որ Սերժ Սարգսյանը պատասխանի այս «աղանդավորական, սատանայական» շարժմանը: Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումն այդպես էր որակել ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Հովսեփ Խուրշուդյանի խոսքերով՝ «Ինչպես տեսնում եք, նաեւ հոգեւորականներ են գալիս այստեղ, աղոթում պարոն Հովհաննիսյանի համար: Եթե Զոհրաբյանը Հայ Առաքելական եկեղեցին համարում է սատանայական եւ աղանդավորական շարժում, ես կարծում եմ՝ ինքը ուրիշ՝ նոր կրոնի հիմնադիր է հավանաբար, նոր առաքյալ է, որը կարող է այլընտրանք առաջարկել՝ Առաքելական եկեղեցուն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Էս Հովսեփը չգիտի, որ ռազմիկ զոհրաբյանը հայի հատուկ գենի տեսության հեղինակն է, ինչ պակաս առաքյալ է սույն աքսակալը, միայն թե փուչ և դատարկախոս…