ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Գոլոս Ռոսիի»-ին տված հարցազրույցում բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցությունը:
«Վերջերս Հայաստանում էի ու նայում էի, թե ինչ արդյունավետ են աշխատում Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունները, թե ինչպիսի արդյունավետությամբ են համագործակցում ճգնաժամային իրավիճակները ղեկավարելու, տեղեկատվության փոխանակման, արտակարգ իրավիճակների կանխատեսման, գոյություն ունեցող և տեղի ունեցած աղետների կամ արտակարգ իրավիճակների գործում, ինչը հնարավորություն է տալիս շատ լավ հասկանալ հետխորհրդային երկրների իրավիճակի մասին», – ասել է նա՝ ավելացնելով, որ այս համագործակցության արդյունքը, երկու երկների համատեղ արձագանքման համակարգ ստեղծելու որոշման շնորհիվ է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև