Լրահոս
Օրվա լրահոսը

Զարզա՞նդն է ծեծել, թե՞ ընկել է

Մարտ 26,2013 21:49

Այսօր առավոտյան 06:30-ի սահմաններում գլխի հատվածին տարբեր վնասվածքներով եւ անգիտակից վիճակում  Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունք է տեղափոխվել  Կապանի բնակիչ, 1970թ.-ի ծնված  Արմեն Վարդանյանը: Բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի փոխանցմամբ` հիվանդի մոտ փափուկ հյուսվածքների սալջարդ է եղել, իսկ հիվանդի մոտ այդ պահին առկա էր ալկոհոլային հարբածություն:  Դեպքի հետ կապված մանրամասն տեղեկությունների այստեղ չէին տիրապետում: «Ճիշտն ասած բժշկին չի հետաքրքրում դեպքի մանրամասները, հիվանդանոց բերելիս ասել են, որ աստիճաններին դեմքի վրա վայր է ընկել, մեզ միայն հետաքրքրում է հիվանդի վիճակը: Ներկա պահին գիտակցությունը վերականգնվել է, բայց շարունակում է մեր ուշադրության կենտրոնում  մնալ, քանի որ դեմքի սալջարդը գլխի վրա է», – ասաց բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը:

Մեր ունեցած տեղեկություններով` բնակիչը հիվանդանոց է տեղափոխվել ծեծկռտուքի արդյունքում, սակայն մանրամասներ ճշտել չհաջողվեց: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրան ծեծի է ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:

Սակայն դեպքի վերաբերյալ ոստիկանության Կապանի բաժանմունքից որեւէ տեղեկություն ստանալ չհաջողվեց, այնտեղից միայն փոխանցեցին, որ տեղեկության համար դիմենք լրատվական վարչություն, սակայն այստեղ էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սյունիքի մարզպետարան says:

    Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թիկնապահ չունի և չի ունեցել, իսկ նման դեպք կապել Ս.Խաչատրյանի անվան հետ՝ տեղին չէ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031