Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ին զայրացրել է օմբուդսմենի զեկույցը

Մարտ 26,2013 21:35

Երեւանի քաղաքապետարանի վերաբերյալ oմբուդսմենի զեկույցը հում է: Կարծում է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։

«Տպավորություն էր, որ ինչ -որ փորձագետ ոլորտների մեջ մտնելով փորձել է փորձագիտական ինչ- որ եզրակացության գալ»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Հովհաննես Սահակյանը։

Պաշտպանը իր զեկույցում արձագանքել է, որ Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիներից անօրինական գումարներ է վերցրել, չի լուծել ինքնակամ շինությունների խնդիրը եւ այլն։

Հովհաննես Սահակյանի համամիտ չէ  ՄԻ պաշտպանի զեկույցի ոչ միայն մանկապարտեզների, այլ նաեւ տրանսպորտի վերաբերյալ հատվածին։
Ըստ նրա՝ կորեական, չինական արտադրության ավտոբուսներն են մտնում շրջանառության մեջ, որպեսզի փոքր նստատեղերով միկոավտոբուսները հանվեն եւ խցանումները պակասեն։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության բաժնի պետ Արամ Վարդեւանյանը նշում է, որ իրենց համար
խիստ մտահոգիչ է հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցներից օգտվելու մատչելիության ապահովման խնդիրը։

Իսկ ինչու հանրապետականը որոշեց արձագանքել ՄԻՊ-ի հենց Երեւանի քաղաքապետարանի վերաբերյալ զեկույցին։ Արդյոք նրանց մտահոգո՞ւմ է Երեւանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի վարկանիշը։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031