Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կտոր հաց. էն էլ հրեն՝ երկնքից կախված

Մարտ 26,2013 20:40

Հայաստանին այսօր անհրաժեշտ է գյուղատնտեսական ապահովագրությունը, կարծում է Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը:

«Գյուղատնտեսությունը բաց երկնքի տակ է, և բնականաբար մասնագիտացված գործակալությունները պետք են աշխատեն հենց ֆերմերների հետ», – նշեց նա:

Ագրարագյուղացիական միավորման ղեկավարը հիշեցրեց, որ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության փորձ եղել է 1999թ.-ին: «Մեկ միլիոնի չափով ներդրում արեցին միջազգային կազմակերպությունները, որպեսզի ստեղծվի ապահովագրական գործակալություն: Ցավոք սրտի, այդ ընթացքում գյուղացուն չթողեցին մասնակցել այդ գործընթացին», -ասաց Հրաչ Բերբերյանը:

Նրա համոզմամբ՝ տարբերակներից մեկն էլ կարող է լինել համաշխարհային բանկի վարկային ռեսուրսների օգտագործումը: «0, 75 տոկոս վարկ 35 տարով և այդ գումարը կարելի է օգտագործել, շահույթներով վարկը փակելու համար»,-հավելեց Հրաչ Բերբերյանը:

Գյուղատնտեսության նախարարության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանի կարծիքով այսօր ոլորտում դեռ հնարավոր չէ ապահովագրություն իրականացնել։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031