Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, այնուհետ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իրենց առանձնասենյակներում պարգևատրեցին Գյումրուն մեծ պատիվ բերած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 21-ամյա Արթուր Ալեքսանյանին:
Սկզբում նրան ընդունեց Շիրակի մարզպետը , որը 2 թանկարժեք սրբապատկերներ ու 400 հազար դրամ նվիրեց: Այնուհետ չեմպիոնին ծափահարություններով ընդունեցին Գյումրու քաղաքապետարանում: Սամվել Բալասանյանը նրան 180 քառ. մետր հողատարածք նվիրեց ու ասաց, որ Վրաստանում հաղթանակ տանելուց հետո իրեն ավելի շատ էին զանգահարում դրսերից ու շնորհավորում, քան չեմիպիոնի ընտանքին: Գյումրու քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ չեմպիոնի մայրն աշխատում է իր ղեկավարած կառույցում, սակայն ինքը այս մասին տեղյակ չի եղել, լսել է ընդամենը երեկ: Քաղաքապետը իր առանձնասենյակ հրավիրեց նաև Արթուրի մորը:
Հետաքրքիրն այն է , որ թե’ Շիրակի մարզպետը և թե’ Գյումրու քաղաքապետը հաղթանակը կապում էին Շիրակի մարզի օդի ու ջրի հետ, չնայած, ըստ Ֆելիքս Ցոլակյանի, աշխատասիրությունը ևս մեծ դեր է խաղացել: Չեմպիոնի հայրն էլ , ով նաև նրա մարզիչն է` Գևորգ Ալեքսանյանը, այն կարծիքին է, որ հայը կապուտաչյա և շիկահեր մարզերով է, ճիշտ այնպիսին, ինչպիսին Արթուրն է, և նրանք, ովքեր այդ մասին չգիտեն, ուրեմն հայոց պատմություն չգիտեն: Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն էլ Արթուրին բնութագրեց ընդամենը մեկ բառով՝ «ղայդին տղա ես» :
Նշենք, որ Գյումրու հունահռոմեական ոճի ըմբշամարտի դպրոցը ողբալի վիճակում է, այնտեղ պայմաններ բացարձակապես չկան, ու չնայած դրան` Եվրոպայի չեմպիոններ են տալիս: Ինչպես մի անգամ բնութագրեցին այդ դպրոցում տեղակայված ընտրատեղամասերից մեկի հանձնաժողովի անդամները. «էս դպրոցը ասես իսկական Սիբիր լինի, Սիբիրը գլուխը քարն է տվել»:
Կարդացեք նաև
Ի դեպ, թե’ չեմպիոնը, և թե’ նրա մարզիչը դժգոհեցին մարզադպրոցի պայմաններից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ի գիտություն Բալասանյանին փառանանող լրագրողների.Երևանում մարտի 22-ին կայացած թենիսի մանկապատանեկան հանրապետական մրցշարին Գյումրուց ներկայացված եղել 2 առաջատար պատանի թենիսիստ, որոնք ,ուղղակի, անտերության են մատնված եղել մրցաշարի ընթացքում, քանի որ Գյումրու թենիսի դպրոցի ոչ տնօրենը, ոչ էլ մարզիչը երեխաների հետ ներկա չեն եղել մրցաշարին: Փոխարենը վերջիններիս Բալասնյանի կարգադրությամբ հարկադրված են եղել մեկնել Վրաստան` հունահռոմեաական մրցաշարին` երկրպագուների բանակ ապահովելու նպատակով: Արդյունքում` երևանյան մրցաշարին Գյումրուց մեկնած թենիսիտները մանտվել են անտերության, ի տարբերություն Հայաստանի մյուս թիմերի մարզիկների, որոնց մարզիչները մարզչական իրենց առաքելությունը փայլուն են կատարել: Ավելորդ է մանրամասնել մարզիչի դերը իր սանի մրցապայքարի ժամանակ: Բալասանյանը Արթուրին մեծարեց , որովհետև գիտեր , որ նա հաղթող է, հողատարածք էլ տվեց` աչք մտնելու համար: Հետո էլ պարտավոր էր դա անել, այլապես իր նախորդի ավանդույթները խախտելու համար, կարժանարար պարսավանքի: Այդ մարդը ավելի լավ կաներ արձագանքեր թենիսի դպրոցի սաների ծնողների բազմաթիվ դիմումներին`դպրոցում ջեռուցման բացակայության, ձմեռվա ընթացքում պարապմունքների պրակտիկորեն բացակայության խնդրին ու ոչ թե հրաժարվեր ընդունել նշված խնդիրների մասին բարձրաձայնած ծնողներին: Այնպես որ, պետք չէ չարչարվել ճոխացնել այդ մարդու ձևականությունները : Բոլորս էլ Գյումրիում ենք ապրում, ու գիտեք, թե Բալասանյանը ինչ կարգի մարդ է ու ”ղեկավար”:Պատրաստ եմ բացի այս նամակից, հրապարակային ասելու այն ամենը , ինչի մասին գրել եմ:Ես իմ երեխայի հետ ամիսներ առաջ եմ վերադարձել հայրենիք, բայց այսպիսի վերաբերմունքի պատճառով, մտադիր եմ վերստին ԱՐՏԱԳԱՂԹԵԼ բազմակի չեմպիոն իմ որդու հետ: