Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Իսպիրյան. «Ով եկավ քաղաքապետ, մտածեց մի բան փախցնի, գնա»

Մարտ 26,2013 20:10

«Ես չեմ սիրում, երբ որ մի բան արվում է հանուն քաղաքի, հանուն  հայրենիքի, կուսակցությունները մոռանում են էդ կարեւոր խնդիրը ու սկսում են  կռվել: էդ կուսակցական կռիվներն   իմ ամենաատելի բանն են: Այս դեպքում առաջարկությունը եղավ «Ժառանգություն» կուսակցությունից, համաձայնեցի: Եթե կարողանայի իմ քաղաքի համար մի լավ բան անեի, կապ չունի, թե որ կուսակցությունը կառաջարկեր», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց « Բարեւ Երեւան»  դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված երգիչ Արթուր Իսպիրյանը:

Նրա խոսքերով, ինքը ավագանու ընտրություններին գալիս է որպես քաղաքացի, քաղաքը սիրող մարդ,  ոչ թե արվեստի գործիչ. «Մի կողմ եմ  դնում արվեստի բոլոր խնդիրները, իմ ձայնագրությունները, իմ աշխատանքը, որովհետեւ եկել է այն պահը, որ պետք  մտածենք մեր քաղաքի մասին: Ինչքան էլ մեր Տարոն Մարգարյանի աշխատանքը ինչ-որ չափով դրական եմ գնահատում, բայց շատ-շատ  բացթողումներ, անելիքներ կան»:

Նա դժգոհեց հատկապես քաղաքի սանիտարական վիճակից. «Սանիտարական աշխատանքների կազմակերպման վիճակը, քաղաքաշինության հարցերը ահավոր վիճակում են գտնվում, նույնը կիսատ-պռատ թողած շենքերի մասին կարելի է ասել: Շատ- շատ բաներ կան, որոնք իմ մոտ գրանցում եմ, երբ ոտքով քաղաքը ման եմ գալիս եւ մտնում են նենց տեղեր, որտեղ մեքենա չի մտնում: Բաներ կան, որոնք պատի հետեւում են, չեն երեւում , բայց այդ հարցերը պետք է լուծել, տարրական հարմարություններ պետք է մարդկանց համար ապահովել: Ով եկավ քաղաքապետ՝ իր թիմով մտածեց, որ այս քաղաքը իր անձնական սեփականութունն է, հեսա ամեն մեկը մի բան փախցնի ու գնա: Էդպես չէ: Էս քաղաքը անձնական սեփականություն չէ, սա մի թխվածք չէ, որ հենց դառնան քաղաքապետ եւ բաժանեն իրենց կուսակիցների կամ քաղաքապետարանի աշխատակիցներ միջեւ: Եկել է ժամանակ, որ արդեն բան չի մնացել մեր քաղաքից:  Պետք է մտածել մեր քաղաքի արտաքին տեսքի մասին էլ»:

Պարոն Իսպիրյանը մի ցանկություն ունի. « Մեր ազգը, որը առաջինը ծնողների կենացն է խմում, թույլ չտա, որ 70 տարեկան կինը առավոտը ժամը 4-5-ին ավելը ձեռքին, նախանադարյան համայնական կարգերի ժամանկվա նման ավելով մաքրի փողոցն առանց իրեն ապահովված զգալու: Գիշերը լույսը չբացված՝  տարիքով կանայք էդ փոշիների մեջ, էս ո՞ր թիվն ա, ո՞ր դարն ա : Էնքան տարբեր լուծումներ կան, շատ պաշտոնյաներ, եթե հրաժարվեն իրենց գերշահույթներից  ու մի պահ մտածեն, որ էս քաղաքը նաեւ իրենց երեխաներինն է լինելու՝ կլուծեն:  Չի կարելի էսպես շտապ-շտապ որոշումներ կայացնել, ինչպես մեր քաղաքի ճարտարապետական տեսքը սենց այլանդակեցին: Մի ճարտարապետ,  որը ոչ մի լավ բան չի արել, չի կարելի  իրեն ընտրել  նորից գլխավոր ճարտարապետ:  Բոլոր ճարտարապետներն էլ իրենց թերություններն ունեցան, ենթարկվեցին ճնշումների: Եթե գլխավոր ճարտարապետը պետք է ենթարկվի ճնշումների, նշանակում է՝ եղած-չեղած մի հաշիվ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ձեզ ամենայն բարիք, լավ մարդ,՝ Պարոն Արթուր Իսպիրյան:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031