Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը բացում է իր ռազմավարությունը. «Լուծումը տանելու ենք կոմբինացիայով»

Մարտ 26,2013 19:12

Նա վստահեցնում է, որ քայլերը, խաչաձեւ կոմբինացիաներն իրենց ձեռքում են

 

«Նախաբան իմ խոսքի ժամանակ մեր քաղաքացիներից մեկն ընդհատեց ինձ, ասեց՝ պետք չի գնալ Սերժ Սարգսյանի հետ երկխոսության, իրենք կխաբեն: Հիմա մենք այն վիճակի մեջ ենք, սիրելի հայրենակիցներ, որ քայլերը, խաչաձեւ կոմբինացիաները մե՛ր ձեռքում են լինելու, մե՛ր ձեռքում են»- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ եթե սա շախմատի խաղ է, ապա սա կյանքի, իրավունքի, հայրենիքի համար է. «Դրա համար թող ոչ մեկը չկասկածի, որ մենք միասին՝ ես եւ իմ ընկերները, մենք տանելու ենք բոլոր ճակատների վրա: Մեր բարդ հաղթանակի բարդ լուծումը տանելու ենք կոմբինացիայով, որը բերելու է հաղթանակի: Զուգահեռ ուղիները, որ գալիս են խաչմերուկ, բոլորը մեզ պետք են: Դրանք մեր խաղաղ, սահմանադրական զինամիջոցներն են: Մենք բոլոր ուղիները պիտի սնունդ տանք, ուժ տանք: Եվ դա բերելու է հաղթանակ համապետական առումով՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնությամբ եւ նաեւ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրության պայքարի մեջ»- վստահեցրեց «Ժառանգության» առաջնորդը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031