Լաբրադո ցեղատեսակի շունը իր 6-ամյա տիրոջ համար, բացի լավ ընկեր լինելուց, համարվում է նաև նրա փրկարարը: 6 տարեկան Ալեն Հյուզը տառապում է 1-ին կարգի շաքարային դիաբետով և նրա կայուն վիճակի համար պատասխանատու է վերջինիս շունը: Երբ Ալենի արյան տոկոսը նվազում է, նրա մաշկից գալիս է տանձի հոտ, իսկ երբ բարձրանում է, փոքրիկի բերանից յուրահատուկ հոտ է գալիս: Այդ տարբերությունը ունակ է զգալու միայն Մեյսի անունով շունը, որն էլ վտանգ զգալու դեպքում նա զգուշացնում է Ալենին: Շունը հատուկ վարժանք է անցկացրել Medical Detection Dogs բարեգործական կազմակերպության աշխատակիցների մոտ, որոնք էլ Մեյսիին նախապատրաստել են նման դեպքերի համար: «Մեյսին բարձրացնում է գլուխը և հոտոտում, եթե զգում է, որ Ալենի վիճակը վատ է, նա սկսում է հատուկ նշաններ տալ երեխային, որ վերջինս ընդունի համապատասխան դեղերը, իսկ եթե Ալենը չի խմում դեղերը, Մեյսին անմիջապես գալիս է և ինձ հայտնում դրա մասին», -նշել է երեխայի մայրը:
Բրազիլիայում, բոլոր քննությունները գերազանց հանձնած ուսանողներին տրվում է երթուղային տաքսիներից մեկ տարի անվճար օգտվելու իրավունք:
Եթովպիայում մարդուն ծեծելը չի համարվում հանցագործություն, եթե նրան ծեծում են միայն աջ ոտքով:
Ամեն տարի աշխարհում սպառվում է շուրջ 567 միլիարդ ձու:
Անդրանիկ Ջալալյան