Երեւանը եւ ինչու ոչ` ամբողջ Հայաստանն է այսօր ապրում ֆուտբոլով: Պիտի կայանա Հայաստան-Չեխիա հանդիպումը: Այն «Բրազիլիա 2014»-ի աշխարհի առաջնության նախընտրական փուլի խաղն է: Հաղթանակի կարեւորությունը մեծ է: Հենց այս հանդիպումից է կախված Հայաստանի հավաքականի հնարավոր մասնակցությունը աշխարհի խաղերին: Ինչպես ազգային հավաքականի նախորդ ֆուտբոլային պաշտոնական հանդիպումներից առաջ, այնպես էլ այս անգամ, «FAF»-ը կազմակերպել էր երթ: Նրանք հավաքվեցին Արամ Խաչատրյանի արձանի մոտ, որտեղից էլ տարբեր կոչերով շարժվեցին դեպի Հանրապետական մարզադաշտ:
«FAF»-ի առաջնորդ Էդգար Պետրոսյանը կանխատեսումներ չի անում, սակայն հաղթանակի հույս ունի: Ըստ նրա գոլ կխփեն ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը եւ Հենրիխ Մխիթարյանը. «Մեր հավաքականը ավելի ուժեղ է, քան Չեխիաjինը»:
«FAF»-անդամ Լիլիթ Բինգոլցյանը կանխատեսում է 2:1 հաշիվը, իսկ Գարիկ Սենեքերիմյանը 3:1 հաշվով հաղթանակի հույս ունի:
Երիտասարդներին այցելեց նաեւ Ժառանգության կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա եւս հաղթանակ է սպասում մեր հավաքականից:
«Հաղթելու ենք 3:1 հաշվով»,- ասում է Րաֆֆին:
Արամ Արարատյան