Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտրախախտումների վերաբերյալ 5 գործ ուղարկվել է դատարան

Մարտ 26,2013 17:42

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ավարտվել է թիվ 09/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Ըստ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ Նախագահի ընտրության օրը, թիվ 09/18 ընտրատեղամասում Գուրգեն Ղազախեցյանի անձնագրով քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը:

Նախաքննության տվյալներով` նշված ընտրատեղամասում Գ.Ղազախեցյանի փոխարեն փորձել է քվեարկել Երեւան քաղաքի բնակիչ Դ.Մելիք-Ստեփանյանը, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ կանխվել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ.Մելիք-Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 26.03.2013թ. ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Այսպիսով` ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների դեպքերի առթիվ հարուցվել է 13 քրեական գործ, որոնցից 5 քրեական գործ` 7 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան:

Դատարան ուղարկված գործերից 2-ի դատաքննությունը` 2 անձի վերաբերյալ, ավարտվել է: Դատարանները հիմնավորված են համարել այլ անձի փոխարեն քվեարկելու համար նշված 2 անձանց առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել:


Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031