Մանկավարժական համալսարանը հյուրընկալեց իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերենս Ջորջին:
Վերջինս Հայաստանում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած գիտաժողովի շրջանակում:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հյուրի ներկայությունը բուհում մեծ պատիվ համարեց:
2012 թվականի Օսկար մրցանակի արժանացած Թերենս Ջորջը խոսելով իր ծագման, Ռուանդայի ցեղասպանության մասին, անկեղծացավ` Հայաստան այցն իր համար խորքային նշանակություն ունի, իսկ երկու ժողովուրդների ուժը, մշակութային արժեքներն ու հաղթանակները պայմանավորեց հենց Ցեղասպանություն ապրելու հանգամանքով:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ժամանակակից կինոարվեստին, ԶԼՄ-ի գործառույթներին` հոլիվուդյան սցենարիստը նշեց, որ դրանք այսօր լայն հնարավորություն են տալիս բացահայտելու աշխարհում գոյություն ունեցող երևույթներն ու հաճախ նաև պատմական իրողությունները: Թերենս Ջորջը կոչ արեց երիտասարդներին սեփական պատմությունը ներկայացնել` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապես, համացանցն ու արվեստը:
Թե ինչու՞ մինչ այժմ Հոլիվուդում չի նկարահանվել Հայոց ցեղասպանության մասին որևէ ֆիլմ, սցենարիստը պատասխանեց. «Չնայած Հոլիվուդում նկարահանվել են քաղաքական ուղերձ պարունակող բազմաթիվ ֆիլմեր, սակայն այստեղ քիչ են հետաքրքրված արվեստով և քաղաքականությամբ: Հոլիվուդը գումար ստեղծելու համար է. քաղաքական թեմաները, ցեղասպանության մասին պատմող ֆիլմերը կոմերցիոն չեն դիտարկվում”:
Նշենք, որ Թերենս Ջորջը ծնվել և մեծացել է Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում: 1985 թվականին հանդես է եկել որպես դրամատուրգ` ներկայացնելով իր դեբյուտային ,Թունելե դրաման: Որպես սցենարիստ եւ ռեժիսորի ասիստենտ հանդես է եկել 1993 թվականին Ջիմ Շերիդենի ,Հանուն հորե ֆիլմում:
Մի շարք ֆիլմերում («Բռնցքամարտիկը”,,,Մի մոր որդի”), ռեժիսորն արծարծել է Հյուսիսային Իռլանդիայի հոգսերն ու մտահոգությունները:
Թերենս Ջորջը Օսկարի առաջադրվել է երկու անգամ`,Հանուն հորե ֆիլմի ,Լավագույն ադապտացված սցենարե և ,Ռուանդա Հյուրանոցե ֆլիմի` ,Օրիգինալ սցենարե անվանակարգերում:
2012 թվականի` փետրվարի 26-ին, ,Ափըե կարճամետրաժ ֆիլմի համար արժանացել Օսկարի:
2004 թվականին ,Ռուանդա Հյուրանոցե ֆիլմի համար, որպես ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր և համահեղինակ, արժանացել է Ակադեմիայի մրցանակի:
Հանդիպման ավարտին Ռուբեն Միրզախանյանը հյուրին պարգևատրեց Մանկավարժական համալսարանի 90-ամյա հոբելյանը խորհրդանշող մեդալով: Թերենս Ջորջը շրջեց համալսարանում, եղավ բուհի թանգարանում:
Նա համալսարան էր այցելել ճանաչված հասարակական գործիչ, հրապարակախոս, բարերար, Լոս Անջելեսի ,Կալիֆորնիա կուրիերե շաբաթաթերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հետ: Վերջինս բուհի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին ամփոփ ներկայացրեց ,Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմինե խորագիրը կրող միջազգային գիտաժողովում իր ելույթի առանցքային կողմերն ու սեփական դիտարկումներն այդ հարցի շուրջ: