Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն առաջարկում է արտահերթ նիստ անցկացնել

Մարտ 26,2013 17:21

Մարտի 25-ին ԱԺ ՀՀԿ խմբակցությունը առաջարկ է փոխանցել Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցությանը` ՀՀ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու և նիստում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն ընդունելու վերաբերյալ: Փոխանցվել է նաև ՀՀԿ նախագիծը:

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ խմբակցության ղեկավարին է փոխանցել հնարավոր արտահերթ նիստում ընդունվելիք հայտարարության` «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության նախագիծը և տեղեկացրել, որ միայն նման նախագծի շուրջ կարող է կայանալ համաձայնություն: Նախագիծը ներկայացվում է ստորև:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական համերաշխության մթնոլորտը, հանրային եւ քաղաքական վստահության մթնոլորտն ամրապնդելու, առկա խնդիրները համատեղ ուժերով լուծելու անհրաժեշտության մասին

 

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը

–      մտահոգություն հայտնելով երկրում առկա լարված ներքաղաքական իրավիճակի, վտանգավոր հասարակական զարգացումների եւ ավերիչ ժողովրդագրական գործընթացների կապակցությամբ,

–      գիտակցելով, որ երկրի զարգացման եւ այսօր առկա հրատապ խնդիրների լուծմանը կարելի է հասնել քաղաքացիական համերաշխության ապահովման հիման վրա,

հայտարարում է.

Հայաստանում թիվ մեկ քաղաքական խնդիրը ոչ օրինակարգ իշխանության գոյությունը եւ սահմանադրական կարգի խաթարվածությունն է, ինչի վերականգնման համար անհրաժեշտ է.

  1. Ընտրական օրենսգրքում կատարել բոլոր այն փոփոխությունները, որոնք վերջին տարիներին առաջարկել է ընդդիմությունը՝ առավելագույնս բացառելու համար ընտրախախտումները։
  2. Անցկացնել լսումներ եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների քննարկումներ՝ արտահերթ նախագահական ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միջոցով Հայաստանում խաթարված սահմանադրական կարգի վերականգնման օրակարգով։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է բոլոր քաղաքական ուժերն, քաղաքացիական կառույցներին եւ ողջ հասարակությանը՝ նպաստելու համար այն անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորմանը, որում հնարավոր կլինի իրականացնել կենսական դարձած այս խնդրի լուծումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031