Քրդերը երբեք չեն հրաժարվում սեփական հայրենիք ունենալու գաղափարից, ուստի մենք մեր պատմական հայրենիքը կորցնելու վտանգ ունենք
Երեկ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը արդեն 4 ամիս է վարում է բանակցություններ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, որտեղ Օջալանը գնացել է զիջումների՝ անելով այն, ինչ պահանջել էր Թուրքիայի կառավարությունը, եւ եթե սա պսակվի հաջողությամբ, ապա վաղը մենք գործ կունենանք ոչ թե Թուրքիայի հետ, որտեղ կարելի է պահանջատիրություն ներկայացնել, այլ լրիվ մի նոր պետության հետ, որը կհրաժարվի պատասխանատվությունից:
Aravot.am-ը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է այդ իրավիճակն իրատեսական եւ կիսում է արդյոք քաղաքագետ Շաքարյանցի կարծիքը:
Ըստ պարոն Ջամալյանի, քրդական գործոնը՝ որպես Թուրքիան ապակայունացնող միշտ էլ եղել է, եւ այն պոտենցիալ սպառնալիք է, այն որ Թուրքիան մի օր մասնատվելու է, դա ուղղակի ժամանակի խնդիր է, սակայն քրդերն էլ երբեք չեն հրաժարվում ինքնուրույն պետություն ունենալու գաղափարից, ուստի վտանգ կա կորցնել մեր պատմական հայրենիքը:
Կարդացեք նաև
Պարոն Ջամալյանի դիտարկմամբ` «Այստեղ խնդիրը միայն քրդերն ու Թուրքիան չէ, Իրաքում կա փաստացի քրդական պետություն, դա խթանում է քրդերի նման դիրքորոշումների ակտիվացումը: Մի քիչ վաղ է մասնատման մասին խոսելը` մոտալուտ ապագայում, բայց մենք մեր աչքի առջեւ պետք է ունենանք այն հեռանկարը, որ մի օր մեր պատմական հայրենիքին վերատիրանալու հարցում պետք է հարաբերվենք քրդերի հետ»:
Թեեւ խնդիրը շատ մոտ ապագայում չի կանգնի մեր առջեւ, բայց հեռահար ռազմավարության տեսանկյունից, ըստ փորձագետի, պետք է սկսել լուրջ, պրագմատիկ, հստակ ծրագրեր ազգային նպատակներին հասնելու համար: Իսկ պատմական հայրենիքին վերատիրանալու ծրագրերից առաջնայինն ու կարեւորագույնը, մասնագետի դիտարկմամբ` ազատագրված Արցախի շենացումն ու համաչափ վերաբնակեցումը, սկզբունքորեն լուծել եւ Հայաստանում եւ Արցախում դեմոգրաֆիական աճի խնդիրը, եւ խթանել հայ-իրանական կոմունիկացիոն ծրագրերը, հատկապես հայ-իրանական երկաթուղու ծրագիրը, որի իրականացումից հետո մենք կունենանք լրջագույն առաջընթաց:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Այսօր «Առավոտ»-ում կարդում եմ Հայաստանյան փորձագետների կողմից քրդական հարցի հետ Հայաստանի առնչության մի քանի նյութեր:
Տպավորություն եմ ստանում, որ խոսքը գնում է Միկի Մաուսի ու Կոկորդիլոս Թիք Թոքի կողմից Դիզնեյ Ուորլդի մասնատման մասին: