Շաբաթ օրը երկրորդ միջին քաշային կարգում Ռոբերտ Շտիգլիցին ձախ աչքի հեմատոմայի պատճառով պարտված Արթուր Աբրահամի պրոումոթեր Կալլե Զաուերլանդը հայտարարել է, թե բռնցքամարտիկների միջեւ անհրաժեշտ է երրորդ հանդիպումը կազմակերպել: «Հաշիվը 1:1 է, եւ դա ասում է, որ հարկավոր է նրանց միջեւ երրորդ մենամարտը կազմակերպել: Շաբաթ օրվա դիմակայության առաջին երկու ռաունդները ենթադրել են տալիս, որ մարտը շարունակվելու դեպքում մենք գրավիչ բռնցքամարտ կտեսնեինք: Նրանց առաջին մարտն էլ դիտարժան էր: Ուրախությամբ երրորդ հանդիպումն էլ կկազմակերպենք, մանավանդ որ, Ռոբերտն այդ մասին հայտարարել է մարտի ավարտից հետո», – հայտարարել է Աբրահամի շահերի ներկայացուցիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ