Այսօր «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ընկերությունում առաջիկայում նախատեսվում են կատարել կառուցվածքային փոփոխություններ: Ըստ հաղորդագրության` ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Իլիյա Գարկովին կփոխարինի եւ նրա պաշտոնը կզբաղեցնի «Դինո գոլդի» ներկայիս վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանը, իսկ պարոն Գարկովը կնշանակվի «Դանդի ՓրեշսՄեթալզ» կորպորացիայի Կրումովգրադ նախագծի գլխավոր տնօրեն:
Ինչպես հայտնում են ընկերությունից` վերոնշյալ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ապրիլի 8-ից, իսկ մանրամասն այլ տեղեկություններ կտրամադրվեն սույն թվականի ապրիլի 8-ից հետո:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ