Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծավ գյուղում ոչ բոլորն են կողմ Րաֆֆի Հովհաննիսյանին (Տեսանյութ)

Մարտ 26,2013 16:47

Կապանի տարածաշրջանի Ծավ գյուղում, որտեղ նախագահական ընտրություններին ձայների առավելությամբ հաղթել էր Րաֆֆի Հովհաննիսյանը,  արձանագրված արդյունքների պատկերը գյուղացիները պայմանավորում են  գյուղի ներկայիս վիճակով, տարիներ շարունակ չլուծվող խնդիրներով եւ գյուղացիներին իրենց հոգսերի, խնդիրների հետ միայնակ թողած կառավարության անտարբերությամբ:

Ծավի բնակիչների հավաստմամբ` գյուղացիներն այնքան էին հիասթափված ստեղծված իրավիճակից, որ այդ կերպ են արտահայտել սահմանամերձ ու հեռավոր գյուղի բնակչի բողոքի ձայնը եւ կարեւոր չէր, թե ում օգտին կքվեարկեն, միայն թե գործող իշխանության ներկայացուցիչը չլինի այլեւս:

Ինչպես տեղում գյուղացիների պատմածներից պարզ դարձավ, Րաֆֆի Հովհաննիսյանին, անկուսակցական բնակիչներից բացի, քվեարկածների մեջ շատ էին նաեւ դաշնակցական եւ ԲՀԿ անդամ գյուղացիները:

Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած, նրա ծրագրերի հետ հույսեր կապող եւ ներկայիս իշխանություններին մեղադրող բնակիչներից բացի, կան նաեւ բնակիչներ, ովքեր  հակառակ տեսակետն ունեն ու իրենց համագյուղացիներին հակառակն են պնդում` հավաստիացնելով, որ երկրի ղեկավարությունը մեղավորություն չունի եւ «Ժառանգության» հետ հույսեր կապելու փոխարեն` ճիշտ կլինի յուրաքանչյուր գյուղացի ինքն  անձամբ աշխատի ու ապրի:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031