Լրահոս
Օրվա լրահոսը

Արյան դոնորին սնունդ կտան

Մարտ 26,2013 16:44

ՀՀ օրենքի պահանջն է դոնորին սնունդով ապահովելը

Արյուն տալուց հետո դոնորն իր կենսաբանական եւ էներգետիկ կարողությունները  վերականգնելու համար արյունատվությունից 20 րոպե հետո պետք է ստանա 1600-1750 կիլոկալորիա արժեքայնությամբ սնունդ: ՀՀ կառավարություն որոշման այսպիսի նախագիծ է ներկայացրել առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի մարտի 28-ի օրակարգից: Ըստ նախարարի, ներկայումս դոնորին սնունդ տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորված չեն որեւէ իրավական ակտով: Մինչդեռ «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխ­ներար­կումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքի պահանջն է դոնորին սնունդով ապահովելը: Նախարարը կառավարությանը վստահեցրել է, որ այս նախագծի

ընդունմամբ պետբյուջեում ծախսային ավելացումներ չեն լինի, քանի որ այն ներառված է համաձայնեցված բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայության պետական պատվերի մեջ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031